Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է ոչ միայն հաշվարկներն, այլեւ գնագոյացումը կատարեն ազգային արժույթներով։ Նրա խոսքով Այս իրավիճակում, երբ գները կձեւավորվեն ազգային արժույթներով, դրանց փոխարժեքների տատանողականությունն այդքան վնաս չի պատճառի; Միխայիլ Մյասնիկովիչը կարծում է, որ ԵԱՏՄ շրջանակում հնարավոր է համապատասխան համաձայնության գալ։ Նրա խոսքով՝ այս հարցում հատկապես հաջող են աշխատում Բելառուսն ու Ռուսաստանը եւ գործակցության այս մակարդակն օրինակ է ծառայում այլ պետությունների համար։ Ավելի վաղ ԵԱՏՄ երկրները պայմանավորվել էին աստիճանական անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին։ Նշվել էր, որ փոխադարձ առեւտրի արդեն 74%-ն իրականացվում է ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով։
Կարեւոր է համարվել ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով գնագոյացման հեռանկարը
Հկտ 3, 2022 15:59
69
Մեկնաբանություն