Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 737 միլիոն դոլարի բաժնետոմսերը
ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն

Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար

Ապր 13, 2025 18:20
15

Բրիտանական 30 տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 1998թ.-ի մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 5.649%-ի, ինչը պայմանավորված է Թրամփի մաքսային քաղաքականության ֆոնին արժեթղթերի մասսայական վաճառքներով։

Թրամփի կողմից շատ երկրներից ներմուծման տարիֆների ժամկետի՝ 90 օրով հետաձգման մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի օրը S&P 500 ֆոնդային ինդեքսը գրանցել է 2-րդ ամենամեծ, իսկ Nasdaq-ը՝ ամենամեծ մեկօրյա աճը 2008թ.-ից ի վեր։ Մեկ օրում Dow Jones-ն աճել է 7.87%-ով, S&P 500-ը՝ 9.52%-ով, Nasdaq-ը՝ 12.16%-ով։

Նախորդ նստաշրջանում գրանցած աճից հետո ամերիկյան ֆոնդային ինդեքսները հինգշաբթի օրը կրկին նվազեցին՝ կապված Վաշինգտոն-Պեկին առևտրային հարաբերությունների վերաբերյալ ոչ լավատեսական սպասումներով։ Dow Jones-ը նվազել է 2.5%-ով, S&P 500-ը՝ 3.46%-ով, Nasdaq-ը՝ 4.31%-ով։

ԱՄՆ սպառողների տրամադրության ինդեքսն ապրիլին կտրուկ նվազել է, իսկ 12-ամսա գնաճի սպասվող ցուցանիշը հասել է 1981 թվականից ի վեր առավելագույն մակարդակին։

Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում 2021թ.-ի մարտից ի վեր առաջին անգամ նվազել է 61 դոլարից։ Goldman Suchs-ի վերլուծաբանների կանխատեսմամբ 2025թ.-ի վերջին նավթի գինը 1 բարելի դիմաց կհասնի 58 դոլարի, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 55 դոլարի։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: