
Երևանում օդի աղտոտվածությունը հաճախ տեսանելի է լինում նույնիսկ անզեն աչքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին երեք ամիսների դիտարկումները փաստում են, որ Երևանի օդում փոշու պարունակությունը մշտապես գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Պարբերաբար նկատվում է նաև ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցում։ Երևանում օդի աղտոտվածությանը նպաստող հիմնական պատճառներից է վերջին տարիներին ընթացող ակտիվ շինարարությունը։
Շինարարական կազմակերպությունները պարտավոր են պահպանել կահավորման համապատասխան նորմերը՝ ունենան փոշեկլանիչ ցանց, օդի որակի մշտադիտարկման սարք, շինհրապարակից դուրս գալուց առաջ պետք է լվացվեն բեռնատարների անվադողերը և այլն, որպեսզի հնարավորինս քիչ փոշի դուրս գա շինհրապարակներից։
Հոդվածն ամբողջությամբ՝ CivilNetCheck