OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Թուրքիան նշել է Սև ծովում գազի արդյունահանման մեջ ներդրումների ծավալը

Ապր 21, 2022 12:36
130

Թուրքիան գրեթե 10 մլրդ դոլար կներդնի Սև ծովի Սաքարյա հանքավայրում գազի արդյունահանման մեջ, -գրում է Daily Sabah թերթը։ Չորեքշաբթի օրը հրապարակվել է նախագահի հրամանագիրը, որում ասվում է, որ Թուրքիան ընդլայնելու է պետական ​​աջակցությունը գազային նախագծին, որն իրականացնում է թուրքական նավթային կորպորացիան։ Տրվում է հարկային արտոնություններ ՝  ներառյալ ԱԱՀ-ից, մաքսատուրքերից և մի շարք այլ հարկերից ազատում։ Նախագծում ընդհանուր ներդրումները կկազմեն 9,9 մլրդ դոլար, այն նախատեսված է 11 տարվա համար։

 

Արտադրությունը նախատեսվում է սկսել 2023 թվականի առաջին եռամսյակում։
Դաշտը գտնվում է թուրքական ափից 150 կմ հեռավորության վրա։ Գազի տեղափոխման համար գազատար կկառուցվի, որը կանցնի Սեւ ծովի հատակով։ Թուրքիայի կողմից Սև ծովում հետախուզվող գազի պաշարները գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր։