Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

UCOM-Ի և ԱՐԵՎՈՐԴԻ ՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ Է ԳՈՐԾԱՐԿՎԵԼ ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Դկտ 14, 2023 17:17
79

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանն այսօր այցելել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայր: Տեղի մանկապարտեզում տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը հնարավորություն է տալու տեղում ապահովել արևի ճառագայթներից ստացված էլեկտրականությամբ ջեռուցել մանկապարտեզի շենքը:

«Ucom-ը, որպես կապի ազգային օպերատոր, աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը և նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է: Այս արևային կայաններն առաջիկա 20-25 տարիների ընթացքում մեր զավակներին կջերմացնեն ու ամենակարևոը բնությանը վնաս չեն պատճառի, քանի որ արևային կայանը բացարձակ անվնաս է: Սա կարևոր առաքելություն է նաև էկոկրթության տարածման առումով: Մենք մշտապես օգնելու ենք խթանել կանաչ հայեցակարգը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման հետևանքով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է ենթակառուցվածքների զարգացմանը:

«Բնության և մշակութային հուշարձանների պահպանությունը, էկոմշակույթի տարածումը մեզ համար կարևոր նշանակություն ունի և մեր գործունեությամբ մենք նպաստում ենք էկոշարժման զարգացմանը, որպեսզի կարողանանք պահպանել հայրենի բնությունը: Այս ճանապարհին մեր կարևոր գաղափարակիցներից է Ucom-ը, որի աջակցությունը մեծապես օգնում է ավելի մասշտաբային ծրագրեր կյանքի կոչելու համար»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

Այցելության ընթացքում երկու ընկերությունների ղեկավարները շրջայց են կատարել մանկապարզների շենքերում, ծանոթացել պայմաններին: