2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Կառավարությունը հաստատել է 2024 թվականի բյուջեից սուբվենցիաների տրամադրման կարգը

Նյմ 2, 2023 14:51
77

Հայաստանի կառավարությունը քննարկել և հաստատել է 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես կառավարության նիստում նշել է ՀՀ  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կան օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներ պետական կառավարման և ՏԻՄ մակարդակում հանրային կյանքին և հանրային ֆինանսների կառավարման կյանքին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս մասնակցության մակարդակը բավականին ցածր է։

«Դեռևս այս տարվա մայիսին ընդունվել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց։ Մենք ունենք մասնավորապես 4 համայնք՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց Ձորի Ջերմուկ և Արմավիրի մարզի Արմավիր համայնքներում, որոնք այս տարի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միջոցով արդեն իսկ իրականացնում են պիլոտային ծրագրեր։ Մենք որոշել ենք 500 մլն դրամ 2024 թվականի բյուջեով նախատեսել այս մասնակցային սկզբունքով սուբվենցիոն ծրագրերի համար»,-մանրամասնել է նա։

Նախարարի խոսքով՝ ըստ էության այս կարգն առաջին հերթին սահմանում է բյուջետավորման հասկացությունը մասնակցային բյուջետավորման իրականացման իրավական հիմքերը, սահմանում է ինչպես պետք է բաշխվի 500 մլն դրամը համայնքների միջև, կանոնակարգում է մասնակցային բյուջետավորման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները՝ առաջարկ- նախագծերի ներկայացում համայնքի բնակչության կողմից, դրանց հրապարակման և հանրային քննարկման, առաջարկված նախագծերի վերաբերյալ քվեարկության,դրա հիման վրա սուբվենցիոն ծրագրերի մշակման, սուբվենցիոն հայտի կազմման, լիազոր պետական մարմնին հայտի ներկայացման, հայտի քննարկման, հայտի վերաբերյալ եզրակացության կազմման և տեղեկացման, սուբվենցիա տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման և սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը։

«Ըստ էության, տեղի է ունենում հետևյալը՝ համայնքը հաստատում է այն կարգը, որով այն ծրագրերը, որոնք կարող են կայացվել, քաղաքացիները էլեկտրոնային եղանակով ներկայացնում են, հետո տեղի է ունենում համայնքի անդամների կողմից քվեարկություն, և այն ծրագրերը, որոնք հաղթահարում են սահմանված շեմը, ստանում են ՏԿԵ նախարարության հաստատումը և ֆինանսավորվում են առնվազն 80 տոկոսի չափով»,-ներկայացրել է Հովհաննիսյանը։