Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից
AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը
Հայաստանում հունվար–մարտին մահացել է 7 104 մարդ, աճը կազմել է 4,9%
ԱՄՀ-ն 2017-ից ի վեր ԱՄՆ ներմուծման մեջ Չինաստանի մասնաբաժնի նվազում է արձանագրել
Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
Ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024 թվականի ապրիլին. կարդացեք ABnews.am կայքում
OpenAI-ն կթողարկի արհեստական բանականությամբ ստեղծված նկարը նույնականացնող գործիք
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Reuters. Կարգավորիչը պահանջել է բացատրել ԱՄՆ-ից 2 միլիոն Tesla ավտոմեքենաների հետկանչման մասին տեղեկատվությունը
2023 թվականին Հայաստանում ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 170 ԱՄՆ դոլար
2024թ. հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 524.98 մլրդ դրամ
Pencil Pro-ն կարող է ներկայացվել այսօր. ստիլուսն արդեն հայտնվել է Apple-ի կայքում
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
ՎԶԵԲ-ը Հայաստանում 210 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,5 միլիարդ եվրո․ բանկի նախագահ
ՎԶԵԲ–ը 2024թ․–ին Հայաստանում տնտեսական աճն ակնկալում է 5% և մոտ նույնքան էլ՝ շուրջ 5%՝ 2025թ․–ին

Ֆրանսիական ավտոարտադրող Renault-ն դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում

Մրտ 24, 2022 12:24
73
ADS

Ֆրանսիական ավտոկոնցեռն Renault -ն կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում։

Որոշումն ընդունվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Այդ մասին ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել իր կայքում։Ավելի վաղ նման որոշման մասին էին հայտնել Audi, General Motors, Scania, Skoda արտադրողները։

 

Renault-ին է պատկանում նաև ռուսական AvtoVAZ ավտոարտադրողի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Մինչ Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողությունները Ռուսաստանը համարվում էր Renault-ի համաշխարհային կայսրության առանցքային մասը։ 2021 թվականին այնտեղ վաճառվել է 482,264 ավտոմեքենա՝ այն դարձնելով Renault-ի երկրորդ ամենամեծ շուկան։ Համաձայն 2021 թվականի վաճառքի արդյունքների ընկերությունն ավելի շատ վաճառել է միայն Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Renault-ն հայտարարեց Մոսկվայի գործարանի աշխատանքը դադարեցնելու մասին, այդ ժամանակ նշելով,որ կան լոգիստիկ խնդիրներ, իսկ  մարտի 21-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը վերսկսել է արտադրությունը Մոսկվայում։ Ոչ պաշտոնական տվյալներով, գործարանի գործարկմանն աջակցել է Ֆրանսիայի կառավարությունը, որը հանդիսանում է Renault-ի հիմնական բաժնետերը։

 

Մեկնաբանություն