Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Թվային յուանն ընդլայնում է շրջանառությունը

Դկտ 14, 2023 12:24
77

Սինգապուրը և Չինաստանը մեկնարկում են պիլոտային նախագիծը, որը թույլ կտա երկու երկրների զբոսաշրջիկներին ծախսել Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթը՝ թվային յուանը,- գրում է Bitcoin.com-ը,- հայտնում է Banksnews.am-ը:

Սինգապուրի կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այս քայլը կբարձրացնի ճանապարհորդների հարմարավետությունը  ուղևորությունների ժամանակ գնումներ կատարելիս։ Այս ամենն իրականացվում է Սինգապուրի և Չինաստանի միջև ֆինանսական համագործակցության ընդլայնման արդյունքում, որի շրջանակներում երկու երկրներիի միջև գործարկվելու է միջսահմանային էլեկտրոնային արժույթի փորձնական ծրագիր։

Դեռևս 2020թ-ին երկու երկրների համապատասխան մարմինների միջև ստորագրվել է ֆինանսների ոլորտում համագործագծության մասին փոխըմբռնման ծրագիր։ Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթն իր զարգացման ակտիվ փուլում է, որի շրջանակներում փորձարկում  է «e-CNY» նախագիծը: Թվային յուանի ուսումնասիրության մեկնարկից ի վեր՝ Չինաստանի ժողովրդական բանկը կայուն կերպով ընդլայնել է պիլոտային ծրագրի ծածկույթը:

Ներկայումս ամբողջ Չինաստանում թվային յուանի օգտագործման համար կա 26 փորձնական գոտի: Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Յի Գանը (Yi Gang) հուլիսին հայտնել է, որ Չինաստանի կենտրոնական բանկի թվային արժույթի օգտագործմամբ գործարքների ծավալը հունիսի վերջին հասել է $250 մլրդ-ի:

Նոյեմբերին Standard Chartered Bank-ը հայտարարեց, որ սկսել է Չինաստանում թվային յուանի փոխանակման ծառայություններ առաջարկել: Ավելին, Չինաստանի կենտրոնական բանկը և Հոնկոնգի դրամավարկային մարմինը (HKMA) սկսել են թվային յուանի ինտեգրման երկրորդ փուլը Հոնկոնգում վճարումների և միջսահմանային գործարքների համար: