2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Իդրամը՝ Պարենային ապահովության խնդրի դեմ պայքարում

Դկտ 24, 2024 18:54
21

Հայաստանի ֆինանսական ոլորտը կարող է նպաստել երկրում պարենային անապահովության խնդրի լուծմանը։ Այս թեմայի շրջանակներում Իդրամը մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի (ՊՀԾ) կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկմանը։

Հայաստանում հարյուր հազարավոր բնակիչներ ունեն պարենային անապահովության խնդիր, ինչը նշանակում է, որ միայն սնունդ գնելու համար մարդը կա՛մ գումար չունի, կա՛մ գումարի պատճառով ստիպված է լինում ընտրել անառողջ սնունդ:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է խորացնում նաև պարենային անապահովությունը․ «Բազմաթիվ ընտանիքներ ստիպված են դիմել ոչ կայուն միջոցների, օրինակ՝ պարտքով գումար վերցնել, կամ ծախսերը նվազեցնել առողջ սննդի հաշվին», — նշեց Նաննա Սկաուն։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշեց, որ ֆինանսական գրագիտության պակասի պատճառով մարդիկ չեն կարողանում պլանավորել իրենց ծախսերը, հետևաբար ճիշտ չեն օգտագործում նաև ստացած եկամուտները․ «Իդրամը կարող է որպես ֆինանսական գործիք օգնել բոլոր բարձրացված հարցերում՝ հենց հանրության մեջ ֆինանսական գրագիտությունը  բարձրացնելու միջոցով,  ամենամեծ գործիքն այսօր Իդրամ հավելվածն է, որի շնորհիվ էլ մարդիկ կարող են տեսնել իրենց եկամուտներն ու ծախսերը», — ասաց Գրիգորի Յոլյանը։

Բացի այդ, նոր՝ ֆինանսապես ավելի գրագետ սերունդ ունենալու ճանապարհին Իդրամը ստեղծել է «Իդրամ Ջունիոր» հավելվածը, որ երեխաներին 8 տարեկանից ֆինանսական գրագիտություն է սովորեցնում՝ սկսած առցանց վճարումներ կատարելուց մինչև ծախսերի պլանավորում, և այդ ամենը, իհարկե, խիստ վերահսկողության ներքո։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ