Ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգ
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Պետական նպաստների մասին» և հարակից 6 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովին ներկայացնելու վերաբերյալ նախագիծը։
Կառավարության հուլիսի 11-ի նիստում զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, ով նշեց, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ։
«Այս համակարգի ներդրումը բխում է Կառավարության ստանձնած այն պարտավորություններից, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք երկրում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու, անձի սոցիալական, տնտեսական ակտիվությունը խրախուսել համար՝ սոցյալական կարիքի գնահատման, համաչափ սոցիալական ծառայությունների տրամադրման և աշխատանքի սկզբունքի միջոցով»,- նշեց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի կամ ծայրահեղ աղքատության շեմի համեմատ։
Նախարարը նշեց, որ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե նրա եկամուտները պակաս լինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից։ Նա հավելեց, որ նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը։
Ըստ զեկուցողի՝ նոր համակարգով սահմանվում են նաև աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ․ «Օրինակ՝ նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից, կամ եթե ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի»։
Նա հավելեց, որ փոփոխությունների և լրացումների այս փաթեթները 2022 թվականից անցել են հանրային լայն քննարկումներ և առաջարկեց Կառավարությանը հաստատել ներկայացված նախագիծը։
Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ նախագծին և նշեց, որ ցանկացած ընտանիքի աշխատունակ մարդը պետք է աշխատի, և անընդունելի մոտեցում է այն, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի։ Ըստ վարչապետի՝ մարդը կարող է հաղթահարել աղքատությունը միայն աշխատանքի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ամեն կերպ պետք է խրախուսել և նույնիսկ ճնշել, որպեսզի նրանք աշխատեն։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․