ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ

Հնս 11, 2024 13:14
26

Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ: Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:

«Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երևանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաև ներկայացնելու մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր և միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա և իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019թ.-ից Ակբա բանկը «Երևանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք ինչ կարևոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ «Երևանի գինու օրերն» այսքան մասշտաբային են»,– նշել է

«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը: Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար: 2023թ.-ին փառատոնն ունեցել է 120․000 այցելու. ամեն տարի մասնակիցների քանակը ավելանում է շուրջ 30%-ով:  «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու են գալիս ԱՊՀ-ից, եվրոպական  երկրներից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից և բազմաթիվ այլ երկրներից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։