Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ՊԵԿ. 2024թ.-ի սկզբից Կազմակերպությունները և ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերը բացառապես կվարեն էլեկտրոնային դրամարկղային գիրք

Դկտ 13, 2023 11:42
87

2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Դրամարկղային գիրք վարելու պարտավորություն ունեն բոլոր կազմակերպությունները և  ավելացված արժեքի հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Էլեկտրոնային դրամարկղային գիրքը հաշվառելու համար հարկ վճարողն իր օգտանուն-գաղտնաբառով մուտք է գործում  Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, անձնական գրասենյակում հաշվետվություններ բաժնից ընտրում է էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը:  Համակարգում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ անհրաժեշտ տվյալները: Այնուհետև հարկ վճարող ընտրում է արժույթը՝ յուրաքանչյուր արժույթի համար վարելով առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Գրանցման հայտը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: File-online.taxservice.am հարթակում հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք: Օրենսդրությամբ սահմանված է պատասխանատվություն՝ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու, ինչպես նաև գրքի վարման կանոնները խախտելու համար: