ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում անշարժ գույքի շուկայում կլինեն ցնցումներ. Կան նորակառույցներ, որոնց բնակարանների 30%-ը չի վաճառվելու և մտնելու են շուկա էժանացված գներով. Dignisi-ի տնօրեն

Հկտ 11, 2023 12:59
89

DIGNISI-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը վստահ է, որ նորակառույցների շուկայում շուտով կլինեն ցնցումներ։

Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր շուկա է, այստեղ պայթյուն չի լինի, սակայն կլինեն ցնցումներ։

«Այն «բումը», որ կա նորակառույցների շուկայում կմոտենա ավարտին այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, և այդ ժամանակ մենք միանշանակ կունենանք ցնցումներ», — ասել է Ալեքսանյանը Dignisi news-ի եթերում։

Վարդան Ալեքսանյանի խոսքով՝ այսօր կան շենքեր, որոնց բնակարանների 30 տոկոսը կամ նույնիսկ ավելին շատ դժվար է վաճառվելու, կարելի է ասել՝ չի վաճառվելու։

«Այդ բնակարանները մնալու են և մտնելու են շուկա՝ էժանացված գնով։ Կան նաև բնակարաններ, որոնք ի սկզբանե գնվել են վերավաճառքի նպատակով։ Այսինքն՝ երկրորդային շուկան լցվելու է նոր շենքերով, նորակառույց շենքերի բնակարաններով։ Բնական է՝ այդ ժամանակ ցնցումներ կլինեն․ մեկը կշտապի, մեկը լավ բնակարան չի ունենա, մեկն էժան կվաճառի և դա շուկայում տատանումներ կստեղծի», — նշում է նա։

Միևնույն ժամանակ Ալեքսանյանը վստահ է, որ դա երկար չի տևի՝ առավելագույնը 3-5 ամիս, իսկ շուկա մտնող նոր, ավելի մտածված ու գրագետ նախագծերը նորից կհաջողեն։