Ստեղծվել է աշխարհում առաջին մարդանման ռոբոտը, որը կկարողանա ինքնաթիռներ, ավտոմեքենաներ վարել(լուսանկար)
Լուրեր |
Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) մասնագետները ներկայացրել են աշխարհում առաջին մարդանման ռոբոտ վարորդ-օդաչուն: PIBOT անունով ռոբոտը տարբերվում է նմանատիպ այլ նախագծերից նրանով, որ այն կառուցված է մարդուն նման, ինչը նրան թույլ է տալիս առանց ձևափոխության նստել ցանկացած տրանսպորտի ղեկին, որոնք վարում է մարդը։ Ռոբոտը կկարողանա ինքնաթիռներ և մեքենաներ վարել օգտվելով այն խցիկներից և աթոռներից, որոնք նախատեսված են մարդկանց համար։ Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը սա խոստանում է ամենապարզ ձևով արագացնել տրանսպորտի ավտոմատացումը ցանկացած ոլորտում,- գրում է News.am Tech-ը:
Նոր ռոբոտը կկարողանա ավելի արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին, մտքում կպահի աշխարհի բոլոր նավիգացիոն քարտեզները և հրահանգները և չի հրաժարվի հետագա քայլերից ֆիզիկական դժվար իրավիճակներում հատկապես, երբ տրանսպորտային միջոցը կհանդիպի խոչընդոտների թե՛ օդում, թե՛ ցամաքում։ Ներկառուցված արհեստական բանականության շնորհիվ ռոբոտը նաև փորձ ձեռք կբերի։
«Մարդանման ռոբոտները չեն պահանջում գոյություն ունեցող ինքնաթիռների մոդիֆիկացիա և կարող են անմիջապես կիրառվել թռիչքների ավտոմատացման համար։ Հետևաբար, դրանք շատ կիրառելի են և գործնական»,- ասել է Դեյվիդ Հյունչուլ Շիմը, որը ղեկավարում է PIBOT նախագիծը:
Ռոբոտի հնարավորությունները փորձարկվել են թռիչքի սիմուլյատորի վրա։ PIBOT-ը կատարել է մի շարք վարժություններ՝ ղեկի կառավարում, թռիչք, կրեյսերական թռիչք, շրջանաձև շարժում և վայրէջք։ Մոտ ապագայում մշակողների թիմը մտադիր է ռոբոտը փորձարկել իրական թեթև ինքնաթիռի վրա։
Ընդ որում, KAIST-ի մասնագետները համարում են, որ PIBOT-ը կարող է կիրառվել ոչ միայն օդանավեր, այլև ավտոմեքենաներ վարելու համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքացիական և ռազմական բեռնատար տրանսպորտային միջոցներին, որոնք նույնպես հետաքրքրության ոլորտ են հարավկորեացի ինժեներների համար: Ծրագրակազմի թարմացումից հետո ոչինչ չի խանգարի օդաչու ռոբոտին նստել ավտոմեքենայի ղեկին։
Մշակողները մտադիր են ավարտել հետազոտական նախագիծը մինչև 2026-ը, այնուհետև սկսել PIBOT-ի առևտրայնացումը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Այսօր մենք Իրանին կհասցնենք պատերազմի ողջ ընթացքում ամենախոշոր հարվածը․ ԱՄՆ պաշտպանության նախարար.
2026/03/19/ 17:26 -
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 մլն եվրո աջակցություն․որ ուղղություններով կծախսվի գումարը
2026/03/19/ 17:20 -
Հյուսիսում և հարավում մոլեգնող պատերազմի պայմաններում Հվ. Կովկասով անցնող երթուղիները դառնում են ավելի կարևոր. ԵՄ հանձնակատար
2026/03/19/ 17:15 -
Բուհերում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է
2026/03/19/ 17:13 -
Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն Մոլում
2026/03/19/ 17:10 -
«Հարկային տեռորը» ավարտվու՞մ է․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/19/ 16:56 -
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է ԿԽՄԿ նախագահին
2026/03/19/ 16:46 -
Shell-ը գնահատում է վնասները Կատարում գազային համալիրի հարվածից հետո
2026/03/19/ 16:45 -
Ռուսաստանը կտրուկ ավելացրել է դեպի Հայաստան քաղցր գազավորված ըմպելիքների արտահանումը
2026/03/19/ 16:43 -
Հաստատվել են 2026-2027 ուստարվա ընդունելության տեղերը
2026/03/19/ 16:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․