Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Ի ՞նչ է սպասվում օգոստոսի 7-ին

Օգս 6, 2023 22:37
40

📍Ի ՞նչ է սպասվում 07.08.23-ին

⚡️ՀՅԴ ՀԵՄ «Հանուն հայրենիքի» խորագիրը կրող բանակումը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Հանուն հայրենիքի» խորագիրը կրող բանակումը տեղի կունենա օգոստոսի 7-ից 12-ը` Բյուրականում: Բանակումին կարող են մասնակցել 16-24 տարեկան երիտասարդները:

⚡️Երիտասարդների աշխատանքային իրավունք

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն իրականացրել է երիտասարդների աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետության գնահատման մոնիտորինգ: Քննարկումը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ ժամը 13-ին, քաղաքական սրճարանում, Իջևան, Երևանյան 5:

⚡️Չինական երեկո

Հոնչի միջազգային չինական դպրոցը կազմակերպում է չինական երեկո: Երեկոյի ընթացքում հյուրերը կծանոթանան չինական հնագույն մարտարվեստ ուշուին, չինական գեղանկարչությանը և երաժշտությանը: Օգոստոսի 7-ին՝ ժամը 19-ին, Ռոսիա մոլի 3-րդ հարկում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում: Մուտքն ազատ է

⚡️Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի պրեմիերա

Օգոստոսի 7-ին՝ ժամը 19-ին, կկայանա Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի պրեմիերան: Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ):

⚡️Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո-ներկայացում

Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը Գյումրիում է: Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Օգոստոսի 7-ին` ժամը 19–ին:

⚡️Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացում

Օգոստոսի 7–ին՝ ժամը 19.30-ին, Երեւանի Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» թատերախաղը։

⚡️«Կարմեն» ներկայացումը «Թատրոն տանիքում»-ի բեմում

«Կարմեն» ներկայացումը «Թատրոն տանիքում»-ի բեմում: Ներկայացումից առաջ Տանիքում վայելելու ենք ներկայացման թեմատիկայով կենդանի երաժշտություն և ջերմացնող գինի: Հասցեն՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա), օգոստոսի 7-ին՝ ժամը 20.30-ին: