Հինգ Դաս, որ Qyachal-ի վրիպակից կարող է սովորել ամեն բրենդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զգոն լինել ու հետևել պաշտոնական հաղորդումներին. +972 58 607 0313
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. դիտեք ABNews.am կայքում
Եվրոպական ներդրումային բանկը €70 մլրդ կուղղի տեխնոլոգիական ոլորտին՝ խթանելու նորարարությունն ու արդյունաբերական զարգացումը
Եվրոպական ներդրումային բանկը €100 մլրդ սահմանաչափով 2025-ին կներդնի պաշտպանության, էներգացանցերի և էներգախնայողության մեջ
Իռլանդիան դադարեցրել է ածխով էներգիայի արտադրությունը․ շուտով նույնը կկատարեն Իսպանիան ու Իտալիան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
Մեծ Բրիտանիայում մանրածախ վաճառքը մայիսին նվազել է 2.7 տոկոսով
Անապահով անձանց աշխատանքի ընդունած գործատուները կստանան ամսական 73,000 դրամ աջակցություն
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Եղեգնաձորում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան
ՌԴ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչև տարվա վերջ 7% գնաճ
Հայաստանում գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին 5 օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները
Brent նավթի գինը նվազել է մինչև $77.2՝ հասնելով հունվարի վերջից ի վեր ամենացածր մակարդակին
Իրանում ինտերնետ օգտատերերի ակտիվությունը նվազագույնի է հասցվել․ Netblocks
6 ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված խլացուցիչների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ
2025-ի հունվար-մայիսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 9.79 մլրդ դոլարի
«Ռոսատոմը» 1500 տոննա նոր սարքավորումներ է ուղարկել Հայկական ԱԷԿ
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՊԵԿ-ը ներկայացրել է 2023-ի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշները

Օգս 3, 2023 12:04
44

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով: