Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Դուբայից Երեւան վերադարձած ուղեւորները հայց կներկայացնեն «FlyOne Armenia»-ի դեմ

Մյս 17, 2023 10:51
100

«FlyOne Armenia» ընկերության օդանավով Դուբայից Երեւան վերադառնալ ցանկացող ուղեւորները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընկերության դեմ,- գրում է News.am-ը։

Քաղաքացի Շուշաննա Սայադյանը, որի ամուսինը՝ Կարեն Գասպարյանը նույնպես մնացել էր Դուբայում եւ չէր կարողանում վերադառնալ Երեւան, պատմեց, որ ամուսինն այժմ վերադարձել է Երեւան «Air Arabia»-ի օդանավով:

Շուշաննա Սայադյանի խոսքով՝ ընկերությունը տոմսի գումարի վերադարձ չի արել. «Նախ ընկերությունը մեզ հետ չի կապվել: Երբ ես տեղեկացա խնդրի մասին, կապ հաստատեցի «FlyOne Armenia» ընկերության հետ, մեզ որեւէ պարզաբանում չտվեցին. զանգել ու հարցնում եմ, թե որտե՞ղ է օդանավը, ասում են՝ Իրանում է, հարցնում եմ՝ ե՞րբ է լինելու Դուբայում, ասում են՝ մի անհանգստացեք, շուտով կհասնի: Այնուհետեւ ես աշխատակցին ասում եմ՝ ձեր պատճառով է այս խնդիրն առաջացել, հիմա այդ մարդիկ ո՞ւր պետք է գնան, ի՞նչ պետք է անեն, ասում է՝ մենք պատասխանատվություն չենք կրում»:

Ըստ քաղաքացու՝ ուղեւորներին տեւական ժամանակ թույլ չեն տվել Դուբայի օդանավակայանից դուրս գալ. «Դա եւս իրենց մեղքով է եղել, որովհետեւ չվերթը չեղարկելուց հետո նրանք ուղեւորների մասին տվյալների փաստաթղթերը չեն փոխանցել Դուբայի օդանավակայան, ու էլի որոշ ժամանակ մարդիկ այնտեղ են մնացել»:

Շուշաննա Սայադյանը մանրամասնեց, թե ինչ հիմքով են ցանկանում դատական հայց ներկայացնել ընկերության դեմ. «Այն, որ նրանք իբրեւ սնունդ էին բաժանել մայիսի 7-ին, ուղեւորների հարմարավետությունն էին ապահովել, բոլորը կեղծ էր, եւ վերջին դեպքը, որ Դուբայի օդանավակայանին նույնիսկ չէր ներկայացվել ուղեւորների տվյալները, որպեսզի նրանց թույլ տային դուրս գալ օդանավակայանից, ինչպես նաեւ մեր տոմսերի փոխհատուցումը. այդ ամենի առնչությամբ մենք դիմելու ենք դատարան: Ես վստահեցնում եմ, որ ընկերության աշխատակիցները մեզ հետ շատ կոպիտ են խոսել, նույնիսկ խոսքս կիսատ թողած՝ աշխատակիցը հեռախոսն անջատում էր»:

Մեզ հետ զրույցում ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ասաց, որ մայիսի 17-ի նախատեսվող Դուբայ-Երեւան չվերթը կայանալու է. «Ավիաընկերությունը Էմիրությունների ավիացիոն իշխանությունների հետ կառուցողական երկխոսության մեջ է՝ հետայսու բոլոր նման միջադեպերը բացառելու համար: Իսկ չեղարկված չվերթների մասով էլ ուղեւորներին կփոխհատուցվի»:

Ավելի վաղ Անանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Դուբայում մնացած ուղեւորների հետ ավիաընկերության զանգերի եւ ուղեւորների սպասարկման կենտրոնը աշխատում է եւ հասանելի է ցանկացած հարցի հետ կապված. «Հորդորում ենք այն բոլոր ուղեւորներին, որոնք չեն կարողացել մեր հետ կապի դուրս գալ, թող փորձեն կապի դուրս գալ»:

Հիշեցնենք, որ Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել էր «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, եւ ինքնաթիռը վերադարձել էր Երեւան: Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել էր թռիչքի բոլոր թույլտվությունները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։