Ժամը 10-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88.780 անձ
4 օրով դադարեցվելու է երթեւեկությունը Լեւանի լեռնանցքի թունելով եւ Պուշկինի լեռնանցքի թունելով
Արցախի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ
ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը
1 մլրդ դրամ է հատկացվել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման համար
Wildberries-ն էլեկտրական գործիքներ է վաճառում՝ սեփական ապրանքանիշով
Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերը
Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար
SWIFT-ը միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի ռեկորդային աճ է արձանագրել
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում դառնալ արյան դոնոր
2024-ին ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3,2 տոկոսը
2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար
Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել
Մեկ օրում բացահայտվել է 43 հանցագործության դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 27 մարդ
Նորքի այգիներում անշարժ գույքը կօտարվի մոտ 88 մլն դրամով. այնտեղ կկառուցվի ժամանցի եւ հանգստի գոտի

Ռուսաստանից ոսկու ներկրման Ճապոնիայի արգելքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից

Հլս 25, 2022 16:24
37
ADS

Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանից Ճապոնիա ոսկու ներկրման արգելքը, որը սահմանվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով պատժամիջոցների շրջանակներում։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Ռուսական ոսկու գնման սահմանափակումները Տոկիոն հաստատել է հուլիսի 5-ին։ Նաև պատժամիջոցների այս փաթեթի շրջանակներում սեպտեմբերի 5-ից արգելք կդրվի Ռուսաստանին հաշվապահական, աուդիտորական, խորհրդատվական և հավատարմագրային գործառնությունների ծառայությունների մատուցման համար։

Հուլիսի սկզբին Ճապոնիան թարմացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը ՝ դրան ավելացնելով 57 ֆիզիկական անձ և վեց ընկերություն։ Պատժամիջոցների տակ էին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն, Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն, նրա տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը և այլ անձինք։

Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները դատապարտված են ձախողման և վնաս կհասցնեն հենց Ճապոնիային։

 

Մեկնաբանություն