ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

TikTok-ը մեդիա ընկերությունների համար մոնետիզացիայի ծրագիր է գործարկում․ դրանք կստանան գովազդից ստացված եկամտի 50%-ը

Մյս 4, 2023 13:10
152

TikTok-ը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին (Pulse Premiere), որի նպատակն է մեծ լսարան ունեցող օգտատերերին գովազդից գումար աշխատելու հնարավորություն ընձեռել։ Գովազդը կցուցադրվի օգտատերերի ստեղծած բովանդակությունը դիտելուց անմիջապես հետո,- գրում է News.am Tech-ը։

Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, Pulse Premiere-ը TikTok-ի մոնետիզացիայի գործող՝ Pulse ծրագրի ընդլայնումն է, որի շրջանակում մի խումբ լավագույն բովանդակություն ստեղծողներ կստանան անմիջապես իրենց հրապարակումներից հետո ցուցադրվող գովազդից ստացված եկամտի կեսը:

Առայժմ այս ծրագիրը սահմանափակվում է մեծ թվով հետևորդներ ունեցող ընտրյալ օգտահաշիվներով, ինչպիսիք են Condé NastBuzzFeed և NBC մեդիա ընկերությունները: Ի տարբերություն բնօրինակ Pulse ծրագրի, որը մոնետիզացնում է միայն հեղինակների լավագույն հրապարակումների 4%-ը (հիմնված հարթակի չափումների վրա), Pulse Premiere-ը թույլ կտա գովազդից գումար վաստակել բոլոր տեսանյութերից հետո:

Պարբերականը նշում է, որ ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկում գովազդ վաճառելու հնարավորությունը շատ լավ օգնություն կլինի բովանդակություն ստեղծողների համար, որոնք գովազդատուների կողմից ծախսերի կրճատման հետևանքով տնտեսական բարդ իրավիճակում են հայտնվել։

TikTok-ի մոնետիզացիայի և արտադրանքի ռազմավարության հարցերով ղեկավար Ռեյ Կաոն վստահություն է հայտնել, որ TikTok-ը կկարողանա այս կերպ աջակցել բովանդակություն ստեղծողներին՝ միաժամանակ բացելով նոր բիզնես հնարավորություններ հենց հարթակի համար:

Պարբերականը նշում է, որ Condé Nast-ի, BuzzFeed-ի և NBC-ի նման հեղինակավոր մեդիա ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ, TikTok-ի Pulse Premiere-ը գովազդատուներին հնարավորություն է տալիս, որպեսզի իրենց ապրանքանիշն ասոցացվի որակյալ բովանդակության հետ՝ բարձրացնելով վստահությունն ու ճանաչելիությունը: Ավելին, սոցցանցի օգտատերերի բազան մեծանալուն զուգահեռ գովազդատուները կկարողանան ներգրավել բազմազան և ներգրավված լսարան: Իսկ մեդիա ընկերությունները կկարողանան ընդլայնել իրենց ներկայությունը հարթակում և պատկերացում կազմել այն մասին, թե ինչ բովանդակությանն է արձագանքում օգտատերերը: