Արդյոք հայաստանյան բիզնես մոդելները հետևում են իրական պահանջարկին, թե՝ սոցցանցային իլյուզիային. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է. դիտեք ABNews.am կայքում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը երրորդ անգամ անընդմեջ հիմնական տոկոսադրույքը պահպանել է 21% մակարդակում
2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ
Ինչպես մոտենալ բիզնեսի էթիկային, երբ գլոբալ կոնսենսուսը խզվում է. մանրամասները՝ ABNews..am կայքում
Գերմանիան 13 տարի անց Սիրիայում դեսպանություն է բացել
Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 4.5% մակարդակում
Xiaomi-ն գրանցել է ռեկորդային տարեկան եկամուտ՝ 50 միլիարդ դոլար
Zeekr-ը նվազեցրել է իր զուտ վնասը և ավելացրել եկամուտը 39%-ով
Շվեդիայի կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 2.25% մակարդակում
Telegram-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի աշխատավարձերի կառուցվածքը 2024-ին. ովքեր են ստանում ավելի բարձր եկամուտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում. դիտեք ABNews.am կայքում
Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը. դիտեք ABNews.am կայքում
Տեխնոհսկաները կորցնում են դիրքերը. ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որքան է կազմել Հայաստանի պետական պարտքը 2024-ի վերջի դրությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ փոփոխություններ են գրանցվել Հայաստանի բջջային կապի շուկայում 2024-ի IV եռամսյակում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ
Xiaomi-ի եռամսյակային զուտ շահույթը ռեկորդային եկամտի վրա աճել է 90%-ով

Evocabank-ն ամփոփել է 2023թ. տարեկան արդյունքները

Հլս 1, 2024 16:26
42

Կայացավ Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։

Հունիսի 28-ին կայացավ Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին Բանկի բաժնետերերը, Բանկի Խորհուրդը և հրավիրված անձինք: Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, որ Evocabank-ը 2023-ին հետամուտ է եղել իր ռազմավարական խնդիրների իրագործմանը և տարին ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով։

2023թ.-ի արդյունքներով`

  • Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 446 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 28%-ով, ինչը 3 անգամ բարձր է բանկային համակարգի աճի տեմպից:
  • Ընդհանուր պարտավորությունները կազմել են 376 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
  • Բանկի հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 302 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 26%-ով, ինչը 7 անգամ բարձր է համակարգի աճի տեմպը:
  • Վարկային պորտֆելը կազմել է 212 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 31%-ով, ինչը 5 անգամ բարձր է համակարգի աճի տեմպից:
  • 2023թ․ ընթացքում 14%-ով աճել է նաև Բանկի ընդհանուր կապիտալը՝ կազմելով 69 մլրդ ՀՀ դրամ։
  • 2023թ․ արդյունքներով Evocabank-ն ապահովել է 11 մլրդ ՀՀ դրամի զուտ շահույթ:

Ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների մեծությամբ Բանկը 2 կետով բարելավել է իր մրցակցային դիրքերը համակարգում՝ իսկ Վարկային պորտֆելի և հաճախորդներից ներգրավված միջոցների մեծությամբ՝ 1 դիրքով:

2023թ. արդյունքներով Evocabank-ը հանդիսացել է՝ ընդհանուր ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, վարկային պորտֆելի և զուտ շահույթի մեծությամբ 8-րդ բանկը Հայաստանում, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցների և ընդհանուր կապիտալի մեծությամբ՝ 7-րդը:

2023թ. ընթացում Բանկն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ` ներդրել է նոր պրոդուկտներ, ձեռք է բերել նոր միջազգային հեղինակավոր գործընկերներ և նոր ռազմավարական համագործակցություններ, այդ թվում`

  • Բանկը ներգրավել է ևս 7 մլն ԱՄՆ դոլար շվեյցարական responsAbility-ից` ՄՓՄՁ-ների զարգացման համար:
  • Բանկը ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ շվեյցարական Symbiotics Investments-ից` միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանն աջակցելու համար:
  • Բանկը թողարկել և տեղաբաշխել է  2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր:
  • Բանկը ներկայացրել է իր նոր EvocaTOUCH հավելվածը: Այն այժմ նման է սոցիալական ցանցերի feed-ի՝ ամենակարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են` քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ, կարելի է իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում:
  • Բանկը ներկայացրել է իր նոր թվային քարտերի պրոդուկտը:  Evoca Digital քարտերը կարելի է ձեռք բերել EvocaTOUCH հավելվածում՝ հաճախորդի նախընտրած դիզայնով։ Թվային քարտը կարելի է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին:
  • Բանկը գործարկել է իր նոր թվային պրոդուկտը՝ EvocaINVEST ներդրումային հավելվածը App Store-ում ու Google Play-ում, որի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն գնել և վաճառել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ և այլ արժեթղթեր ավելի քան 20 երկրների ֆինանսական շուկաներում` առանց Բանկ այցելելու։
  • Բանկը կատարել է ևս մեկ կարևոր քայլ թվայնացման ոլորտում՝ ներդնելով նոր e-Sign համակարգն ու անցում կատարելով հիմնական թղթային փաստաթղթաշրջանառությունից էլեկտրոնայինի:

2023-ի ընթացքում Evocabank-ն իրականացրել է հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող տասնյակ նախագծեր, այդ թվում`

  • Բանկը նվիրաբերել է 120 մլն դրամ Fab Lab Armenia-ին։ Այն, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի կողմից ստեղծված «խելացի» արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով և նյութերով։
  • Evoca-ն Երևան համայնքին փոխանցել է 254 մլն ՀՀ դրամ մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի վերանորոգման համար:

Տարվա ընթացքում Բանկն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնցից`

  • Global Finance-ը միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին շնորհել է միանգամից 4 մրցանակ՝
    — Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 2023
    — Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում 2023
    — Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում 2023
    — Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում 2023
  • Global Business & Finance Magazine ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2023թ.-ի Ամենանորարար թվային
    բանկը Հայաստանում:

2024 թվականին Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարությանը և ընդհանուր բիզնես մոդելին՝ նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցելով Ֆինանսական ծառայությունները պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով և դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:

Բաժնետերերի ժողովի որոշման համաձայն` Բանկի Խորհրդի կազմը մնաց անփոփոխ: