ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար

Հլս 10, 2025 14:57
23

Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով՝ այս խորագիրն էր կրում Ծաղկաձորի Արարատ Ռեզորթ հյուրանոցում ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար նախատեսված դասընթացը։

Այն կազմակերպվել էր ԱրարատԲանկի և «ռեԱրմենիա» ակադեմիայի համագործակցությամբ, մասնավորապես, վերջինիս կրթական ծրագրերի շրջանակում իրագործվող «AI քեզ բան» կրթական նախաձեռնության միջոցով:

Դասընթացի հագեցած և հետաքրքիր օրակարգը ներառում էր մեր շուրջն անընդհատ փոփոխվող իրականության ամենաարդիական հարցերը՝ AI հեղափոխության մասշտաբը և դրա ազդեցությունն ինչպես տնտեսության, այնպես էլ աշխատաշուկայի վրա։

Ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառման առանձնահատկությունները ինտերակտիվ ձևաչափով ներկայացրեցին դասընթացավարներ Արշակ Ուլուբաբյանը, Արտակ Գրիգորյանը և Անահիտ Վարդանյանը։

Դասընթացն առավելապես ուղղված էր AI գործիքների կիրառմամբ մարդկային ռեսուրսների կառավարման, հանրության հետ կապերի, մարքեթինգի ոլորտներում արդյունավետ աշխատանքի, ժամանակի և այլ ռեսուրսների խնայողությանը։

«ԱրարատԲանկը կարևորեց դասընթացի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բանկային ոլորտի և AI-ի զարգացումները։ Ներկայացվեցին շատ տարբեր գործիքներ, որոնք կարող են հեշտ օգտագործվել բանկային ամենօրյա գործընթացներում և ստանալ առավելագույն արդյունք։

Կարևորում եմ նաև այն, որ դասընթացներին մասնակցում են ստորաբաժանումների ղեկավարները, սա կարևոր է հասկանալու համար, թե հատկապես որ գործընթացներում կարող է օգտագործվել արհեստական բանականությունը և նրանց օգնել թե՛ ժամանակի խնայման, թե՛ տեղեկատվության վերլուծության հարցում։ Մեկ այլ կարևոր ուղերձ դասընթացից՝ AI-ը չի գալիս մարդուն փոխարինելու, այն գալիս է մարդուն ուժեղացնելու և որքան գրագետ կարողանաս այն կիրառել, այնքան ավելի մրցունակ կլինես ապագայում»,- նշեց ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։

«Արհեստական բանականությունը շատ կարևոր դեր է զբաղեցնում հատկապես երիտասարդների կյանքում», համոզված է ԱրարատԲանկի Դիլինգային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը․ «Եթե նախկինում երիտասարդները տեղեկատվությունը հայթայթում էին գրականության միջոցով, գրադարաններում, արխիվներում, այժմ ինչ-որ թեմայով հետաքրքրված լինելու դեպքում ավելի հեշտ տարբերակ կա՝ օգտվում ես արհեստական բանականությունից, ավելի արագ, ավելի հեշտ գտնում համապատասխան տեղեկատվությունը, կարողանում ես խմբագրել և ստանալ քեզ անհրաժեշտ նյութը՝ ներկայացնելով համապատասխան անձանց»։

«ռեԱրմենիա» ակադեմիան իր առջև խնդիր է դրել ամենաշատը 5 տարվա ընթացքում ամենաքիչը 1 մլն հայի դարձնել AI գրագետ։ Սա կարևոր է, քանի որ արհեստական բանականությունը շատ արագ փոխում է աշխարհը, տարբեր երկրներ մրցակցության մեջ են, թե որքան արագ կարող են այն յուրացնել։ Եվ քանի որ AI-ը յուրաքանչյուրիս արդյունավետությունը 5-10 անգամ մեծացնում է, դա կարող է մեծ ներուժ ունենալ հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, որոնք փոքր լինելով կարող են մեծ ազդեցություն ունենալ տարբեր ոլորտներում, այդ թվում բանկային։ Եվ այդ առումով ԱրարատԲանկն առաջադեմ է գտնվել»,- նշեց «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրերի համակարգող Արշակ Ուլուբաբյանը։

Դասընթացի ավարտին հաջորդեց օրվա ամենահաճելի պահերից մեկը՝ արհեստական բանականության հնարավորություններից սահուն անցում դեպի մարդկային ինտելեկտ, անմոռանալի էմոցիաներ և ժպիտներ։

Oրը հագեցավ թիմային միջոցառմամբ՝ թիմբիլդինգով, որն անցկացվեց ինտելեկտուալ խաղի ձևաչափով։ Հարցերը տարբեր ոլորտներից էին՝ ֆիլմեր, գրքեր, երաժշտություն, սահմանադրություն։ Արդյունքներն ամփոփելիս հաղթող ճանաչվեց «Արարատ» թիմը, բայց իրական հաղթանակը միասնականությունն էր, առողջ ու առաջ մղող թիմային ոգին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: