Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ozon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքը

Փտր 10, 2025 10:05
86

Ozon Հայաստանը հայտարարում է Չինաստանից ապրանքների վաճառքի մեկնարկի մասին։

Մարքեթփլեյսի վիրտուալ ցուցափեղկին արդեն ներկայացված է ավելի քան 5 միլիոն ապրանք, որոնք գնորդները կարող են պատվիրել անմիջապես Չինաստանի ձեռնարկատերերից՝ հագուստից և կոշիկից մինչև կենցաղային տեխնիկա և տնային պարագաներ։ Պատվերների առաքումը Չինաստանից կտևի մոտ 3 շաբաթ և անվճար կլինի Հայաստանի ցանկացած կետի համար։

Հայաստանի բնակիչները կարող են ստանալ իրենց պատվերները HayPost-ի մասնաճյուղերում ամբողջ երկրի տարածքում։ Հանձնման մոտակա կետը կարելի է ընտրել պատվերը ձևակերպելիս՝ Ozon-ի կայքում կամ հավելվածում։

Հայաստանի բնակիչներին արդեն հասանելի է արդեն 5 միլիոնից ավելի ապրանք Չինաստանից՝ տարբեր կատեգորիաներում՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, կոսմետիկա, վերանորոգման պարագաներ, ավտոպարագաներ, կահույք և այլն։ Առաջիկայում տեսականին մի քանի անգամ կավելանա։ Միևնույն ժամանակ, Չինաստանից ներկրվող ապրանքների գները միջինում 15%-ով էժան են, քան նմանատիպ ապրանքներն այլ երկրներից։

«Հայաստանում ակտիվ գնորդների թիվը շարունակաբար աճում է. 2024 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով այն տարեկան կտրվածքով աճել է գրեթե 13 անգամ, իսկ պատվերների թիվը ավելացել է ավելի քան 30 անգամ։ Չինաստանից վաճառքների մեկնարկով կկարողանանք մեր գնորդներին առաջարկել ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանքներ լավագույն գներով։ Միևնույն ժամանակ, չինացի ձեռնարկատերերը զգալի մրցակցություն չեն ստեղծի տեղական վաճառողների համար, քանի որ Չինաստանից առաքման ժամկետները զգալիորեն ավելի երկար են»,նշեց Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը։

Ozon-ը 2020 թվականից զարգացնում է միջազգային առևտրային ուղղությունը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 130 հազար վաճառող Չինաստանից, որոնք ապրանքներ են մատակարարում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գնորդներին։

Ozon-ը Հայաստանի շուկա է մուտք գործել 2023 թվականի ամռանը՝ բացելով իր ներկայացուցչությունը և Երևանում գործարկելով տեսակավորման կենտրոնը։ 2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Հայաստանում առաջին ֆուլֆիլմենթ կենտրոնի գործարկման մասին, որի տարածքը կազմում է ավելի քան 2 500 մ²։ Հայաստանի գնորդները իրենց պատվերները ստանում են Ozon-ի բրենդավորված հանձնման կետերում, HayPost-ի բաժանմունքներում, կամ վաճառողի միջոցով։ 2024 թվականին Ozon-ը գործարկեց նաև սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից ու հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ Ի շնորհիվ զարգացած լոգիստիկ համակարգի, ավելի քան 53,5 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 550,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: