
Տեղական
Հայտարարագիր լրացրած 33․104 քաղաքացի ստացել է 2․9 մլրդ դրամ սոցիալական կրեդիտ
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները ետ են ստացել սոցիալական կրեդիտ՝ հայտարարգրման հիմքով։ Միջինը՝ 88,400 դրամ մեկ անձի հաշվով։ Մեկ շաբաթում աճել է թե՛ քաղաքացիների, թե՛ վերադարձված գումարի թիվը։
2025-ի հունվար-մայիսին ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 1․18 տրիլիոն դրամ
Սա 150․7 մլրդ դրամով կամ 14․6%-ով ավել է նախորդ տարվա համադրելի ցուցանիշից։ Ծախսերը կազմել են 1․2 տրիլիոն դրամ՝ աճելով 16․9%-ով։
ՊԵԿ․ Բացահայտվել են չձևակերպված աշխատողներ և ՀԴՄ խախտումներ
Ապրիլ-հունիս ամիսներին արձանագրվել է 76 չգրանցված աշխատող և ՀԴՄ կիրառման 19 խախտում խոշոր հարկ վճարողների մոտ։ Ընդհանուր տուգանքները՝ մոտ 172 մլն դրամ։
Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 1507 բեռնատար ծիրան
Ըստ Գևորգ Պապոյանի՝ հունիսի 1-ից հուլիսի 7-ը արձանագրվել է ծիրանով բեռնված բեռնատարների մեծ հոսք։ Միայն հուլիսի 7-ին՝ 76 բեռնատար։
Միջազգային
Թրամփը մաքսատուրքերի վերջնաժամկետը տեղափոխում է օգոստոսի 1
Սպիտակ տունը նախկինում այն արդեն մեկ անգամ տեղափոխել էր։ Նոր որոշմամբ սահմանման ժամկետը տեղափոխվում է հուլիսի 9-ից՝ օգոստոսի 1։
Ռուսաստանում օդանավակայաններում խափանումների պատճառով ավիաընկերությունները կարող են կորցնել մինչև 20 մլրդ ռուբլի
Շերեմետևո, Պուլկովո և Ստրիգինո օդանավակայաններում հուլիսի 5-6-ին չեղարկվել է ավելի քան 250 չվերթ, իսկ 270-ից ավելին՝ հետաձգվել։
Tesla-ի բաժնետոմսերը անկում են ապրել Մասկի հայտարարությունից հետո
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» հիմնելու մասին, ինչը հաջորդել է Թրամփի կողմից ընդունված ծախսային և հարկային օրինագծին։ Բաժնետոմսերի գինն ընկել է 7%-ով։
Apple-ը վիճարկել է ԵՄ հակամենաշնորհային 587 մլն դոլար տուգանքը
Ըստ ԵՄ հանձնաժողովի՝ Apple-ը խոչընդոտել է հավելվածների մշակողների՝ օգտատերերին այլընտրանքային գնումների ուղղորդմանը։
Հետաքրքիր
Հայաստանը ռուսական մակարոնեղենի խոշոր ներմուծողներից է
Հայաստանը հայտնվել է ՌԴ մակարոնեղենի առաջին 10 ներմուծողների ցանկում։ 2025-ի հունվար-ապրիլին Ռուսաստանում արտադրվել է ավելի քան 500 հազար տոննա մակարոնեղեն։ Մինչև 2030-ը մատակարարումները կարող են անցնել 200 հազար տոննան։