Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր

Մյս 7, 2024 21:31
110

Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։

UnionPay International-ի քարտերով այժմ վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում, որոնցից մոտ 100-ում նաև թողարկվում են UnionPay-ի քարտերը: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանը ևս համալրել է այդ երկրների ցանկը:

Ակբա բանկը UnionPay International-ի քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

UnionPay Gold և UnionPay Business քարտերի նախավաճառքը մեկնարկում է մայիսի 7-ից, իսկ մինչև հունիսի 7-ը պատվիրելու դեպքում քարտերի տարեկան սպասարկումը մեկ տարի անվճար կլինի։

UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

— Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,

— Վարկային գծի հնարավորություն,

— Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,

— Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հավելվածի միջոցով,

— ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ անվճար առաքման միջոցով։

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 230 միլիոն քարտապան։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: