Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու

Մյս 7, 2025 17:22
26

Մի դրամի ուժն ամփոփեց ապրիլ ամսվա արդյունքները, և, ինչպես հայտարարվել էր նախապես, հավաքագրված ողջ գումարը՝ 4919726 դրամն ուղղվեց պատերազմներին մասնակցած տղաների սոցիալկրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։

Իսկ մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն է, որը ստեղծվել է 2020 թվականից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: Նշենք, որ «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից 6-13 տարեկան 300-ից ավելի երեխաների։

Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, — «Մեծ անհամբերությամբ ենք սպասում «Հայորդի» ճամբարին, քանի որ այն հրաշալի առիթ է նորից հանդիպելու, շփվելու մեզ արդեն հարազատ դարձած երեխաների հետ, որոնք կյանքի բարդագույն փորձություններ հաղթահարելուց հետո, կարծես թե վերադառնում են բնականոն մանկություն։

Նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից,  ճամբարին միանալու ենք նաև կրթական ծրագրով ու երեխաների հետ անցկացնելու ենք ֆինանսական գրագիտության հետաքրքիր ու կարևոր դասընթաց։ Ի դեպ, «Մի դրամի ուժն» ու «Հայորդին» տարեկիցներ են և այս տարի նշում ենք մեր 5-ամյակները։ Շնորհավորում եմ և ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածը երկուստեք լի է եղել բազմաթիվ կարևոր համագործակցություններով»։

«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» առաջիններից է եղել, որ կանգնել է հիմնադրամի կողքին«IDBank-ը և Իդրամը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով ապացուցել են, որ ամենակարևոր արժեքը մարդն է՝ լինելով Հայրենիքի համար իրենց կյանքը զոհված հայորդիների ընտանիքների կողքին։ Անչափ ուրախ եմ, որ հենց նրանք են մեր գործընկերները և մշտապես մեր երեխաների կողքին են։ Շնորհակալ ենք «Մի դրամի ուժին»՝ տարիներ շարունակ բարին գործելու և մեր հերոսների ընտանիքների կողքին լինելու համար»,-նշեց Վաչե Վարդանյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: