Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Ինչպե ՞ս ապահով դարձնել նամակագրությունը Telegram-ում և WhatsApp-ում

Հնվ 31, 2024 11:11
81

Եթե ​​Telegram-ը կամ WhatsApp-ը ծառայողական ծանուցումներ են ուղարկում ձեզ, դա կարող է վկայել այն մասին, որ մեսենջերի ձեր օգտահաշիվը կոտրել են: Այս մասին Газета.Ru-ին ասել է «Гарда» ընկերությունների խմբի տեղեկատվական անվտանգության բաժնի ավագ մասնագետ Վիկտոր Իևլևը։

Նրա խոսքով՝ այս դեպքում առաջին հերթին պետք է ստուգել տարբեր սարքերից մեսենջերի ձեր օգտահաշվին մուտք գործելու բոլոր ակտիվ սեանսները։ Դրանք կարող են լինել համակարգիչներ, հարազատների սմարթֆոններ, աշխատանքային սարքեր, հին սարքեր: Պետք է փակել բոլոր ակտիվ սեանսները։

Telegram-ում դա կարող եք անել՝ անցնելով «Կարգավորումներ» և բացելով «Սարքեր» ընտրացանկը, որտեղից էլ պետք է սեղմել «Ավարտել այլ սեանսները» հրահանգը: WhatsApp-ում նույնպես պետք է բացել «Կարգավորումները» և անցնել «Փոխկապակցված սարքեր», ապա դուրս գալ բոլոր սեանսներից՝ սեղմելով «Ելք»:

Նաև նամակագրությունը և այլ անձնական տվյալներ պաշտպանելու համար Իևլևը օգտատերերին խորհուրդ է տալիս չբացել անծանոթներից ստացված հղումները: Նաև պետք է զգոն լինել, երբ հղումներ են ստացվում ծանոթ մարդկանցից: Վերջին դեպքում ավելի լավ է կապվել ուղարկողի հետ կապի այլ ալիքով և պարզաբանել հանգամանքները։

«Շատ դեպքերում խարդախների գործողություններն ուղղված են օգտատերերի տվյալները գողանալուն։ Հարձակվողները հաղորդագրություններ են ուղարկում՝ խնդրելով քվեարկել մրցույթում, մուտք գործել կեղծ կայք, սկանավորել QR կոդը կամ նմանատիպ այլ բան: Նման հաղորդագրությունները ստացվում են ինչպես ծանոթ (եթե դրանք կոտրված են), այնպես էլ անծանոթ հեռախոսահամարներից։ Ամեն դեպքում, պետք է զգոն լինել»,- ասել է փորձագետը։

Եթե ամեն դեպքում ​​բացել եք ուղարկված վնասակար հղումը, ձեր օգտահաշիվը պաշտպանել կօգնի երկգործոն նույնականացումը: Այն կարելի է միացնել ոչ միայն Telegram-ում և WhatsApp-ում, այլև Viber-ում և VK Messenger-ում։