2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Ֆոնդային շուկայում զգալի աճեր արձանագրած ճապոնական ընկերությունները. Banksnews

Մրտ 15, 2024 14:55
62

Banksnews-ի նախորդ վելուծությունում անդրադարձ էր եղել աշխարհի չափահաս բնակչության սպասումներին` 2024թ.-ին համաշխարհային տնտեսությունում հնարավոր զարգացումների մասով։

Արդյունքում բավականին վատատես էին հարցմանը մասնակից ճապոնացիները։ Նրանց միայն փոքր մասն էր այն կարծիքին, որ 2024թ-ին 2023թ-ի համեմատ համաշխարհային տնտեսությունը կամրապնդվի։ Չնայած այս տեսակետներին՝ 2024թ-ի մարտի 5-ին նախորդ տարվա նույն օրվա համեմատ ճապոնական  Nikkei 225 ֆոնդային բորսան արձանագրել էր աննախադեպ աճեր։ Այս աճերի հիմքում են բորսայում շրջանառվող խոշոր ընկերությունների արժեթղթերի աննախադեպ աճերը։

1 տարվա ընթացքում զգալի աճեր արձանագրած ճապոնական ընկերությունների թոփ տասնյակին կարող ենք ծանոթանալ ստորև․

Նախ և առաջ նկատենք, որ 1 տարվա ընթացքում ճապոնական  Nikkei 225 ֆոնդային բորսան աճել է 44%-ով, որը 1989թ․-ից ի  վեր արձանագրված ամենաբարձր արդյունքն է։

Աննախադեպ աճ է արձանագրել Sakura Internet Inc ընկերությունը, որը զբաղվում է տարբեր համացանցային ծառայություններ մատուցելով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմում է մոտ $2,2 մլրդ, արժեթղթերի գները 1 տարվա ընթացքում աճել են 1,515%-ով։

Ընկերության արժեթղթերն այսքան գրավիչ դարձան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ բարձր տեխնոլոգիական հսկան սուպերհամակարգիչներ է նախագծում, որոնք զբաղվելու են գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմամբ։

Իրավիճակն ավելի թեժացավ, երբ ծրագրի ֆինանսավորմանը միացավ ճապոնական կառավարությունը։

Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել Sumiseki Holdings-ի և Japan Engine Corp-ի արժեթղթերը` 1 տարում աճելով համապատասխանաբար 1,032%-ով և 1,022%-ով։

Sumiseki Holdings-ի և Japan Engine Corp-ի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը կազմում է համապատասխանաբար $1,3 մլրդ և $275 մլն։ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Sukiyaki Holdings-ը ներմուծում, գնում և վաճառում է ածուխ:

Այն նաև արտադրում և վաճառում է արհեստական ադամանդներ, ինչպես նաև հավաքում, վերամշակում և վաճառում է մանրացված քարեր:

Japan Engine Corp-ը զբաղվում է շարժիչների և դրանց պարագաների մշակմամբ, նախագծմամբ, արտադրությամբ, տեխնիկական սպասարկմամբ, վերանորոգմամբ, վաճառքով և լիցենզավորմամբ:

Աղբյուր՝ banksnews.am