ԱՄՆ կառավարությունը ունի 212,847 բիթքոյն
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
Շվեյցարիան լրացուցիչ արգելափակել է 580 միլիոն ֆրանկի ռուսական ֆինանսական ակտիվներ
Հնդկաստանը կարող է արգելել չինական ներդրումներն էլեկտրական մեքենաների արտադրության մեջ
Boston Dynamics-ը ներկայացրել է Atlas ռոբոտի նոր մոդել
4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի
Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի
Կկայանա Startup Huddle Yerevan-ի ապրիլյան հանդիպումը
ԱՄՆ-ն սպառնում է չինական բանկերին․ պատճառը Ռուսաստանն է
Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի. Իլհամ Ալիև
Bacon Product–ն ավելի քան 6մլրդ դրամ կներդնի ՀՀ–ում մսամթերքի արտադդության մեջ
Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ
Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Revolut-ը նախատեսում է դրամայնացնել հաճախորդների տվյալները
Kandinsky 3.1 ստեղծագործական նեյրոցանցը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար
Թայվանի ափերի մոտ մեկ օրում շուրջ 250 երկրաշարժ է գրանցվել

Վահան Քերոբյանն ու Կատարի մունիցիպալ կառավարման հարցերի նախարարն անդրադարձել են պարենային անվտանգության կարևորությանը

Մրտ 11, 2022 16:14
61
ADS

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։

AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո, Հայաստանի  էկոնոմիկայի նախարարը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։

Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։

Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։ Ներդրումների համար, որպես հետաքրքիր ուղղություն, նախարար Քերոբյանն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը՝ նշելով, որ դրանք ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արագ զարգացող ուղղություններ են։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։

 

Մեկնաբանություն