Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

ՊԵԿ-ը կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

Փտր 4, 2025 16:54
34

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ։ Նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։

Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված պարտավորությունները՝ վարչական ակտի ԱՀՔ-ում։

Արդյունքում՝ վարչական պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է առանձին՝ 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հարկային պարտավորությունների մարման համար վճարումը կատարվելու է գործող՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։ Այս բարեփոխումը տնտեսվարողին ֆինանսական ճկունության հնարավորություն է տալիս։

Մեկ այլ նորարարությամբ, մինչև հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը, տնտեսվարողին հարկային պարտավորություններն ըստ առաջնահերթության մարելու հնարավորություն է տրվել։ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրված «Մարում/Վերադարձ» էջի միջոցով հարկ վճարողը պարտավորությունները կարող է մարել իր կողմից նախընտրած հերթականությամբ, միաժամանակ, համապատասխան նշում կատարելու դեպքում, պարտավորությունը կարելի է մարել մինչև վճարման վերջնաժամկետը։

Միասնական հաշվի վրա գումար լինելու դեպքում համակարգն ինքնաշխատ կկատարի մարումը, իսկ գումարի բացակայության դեպքում՝ պահպանվում է մարումների նախապես սահմանված առաջնահերթությունը, և գումար մուտքագրելուց հետո դրանք մարվում են այդ նույն հերթականությամբ։ Այս մոտեցմամբ տնտեսվարողը ֆինանսական միջոցները կկարողանա առավել հարմարավետ կառավարել։

Նոր համակարգն առաջարկում է նաև ճշտված հաշվարկների հաշվառման պարզեցված մեխանիզմ։ Եթե նախկինում ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում էր ամբողջ ժամանակահատվածի պարտավորությունների վերահաշվարկ, այժմ հաշվառվում է միայն նոր և նախորդ հաշվարկների տարբերությունը՝ դելտան։ Տույժերը հաշվարկվում են միայն այդ տարբերության հիման վրա։

Այսուհետև տնտեսվարողին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեսանելի են բոլոր այն էջերը, որոնք հասանելի են հարկային մարմնին։ Իսկ «ԱՀՔ քաղվածք» էջում, ի թիվս մի շարք նորամուծությունների, հարկատեսակների պարտավորությունները տարանջատվել են՝ «ժամկետանց»-ի և «ոչ ժամկետանց»-ի։ Բացի այդ՝ միասնական հաշիվ էջում այժմ տեսանելի են հաշվի շարժն ու մարված պարտավորությունները, իսկ առանձին էջերով տնտեսվարողն արդեն  հասանելիություն ունի նաև տույժերի ու տուգանքների պատմությանը։

Այսպիսով՝ նոր փոփոխությունները միտված են տնտեսվարող-պետություն շփումը տեղափոխել առավել թափանցիկ միջավայր՝ միաժամանակ նպաստելով համակարգի արդյունավետ աշխատանքին։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: