Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ԵՐԵՔ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԶԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մրտ 15, 2024 11:17
145

👹 Համբերությունը հատեց

«Երկու շաբաթ առաջ մի երիտասարդ կին էր զանգահարել։ Դասական սցենար էրներկայացավ որպես բանկի աշխատակից, անհանգստացած ձայնով ասաց, որ իմ քարտից ինչոր մեկը փորձում է գումար հափշտակել։ Ասաց՝ շտապ պետք է ամբողջ գումարը փոխանցեմ իր նշած հաշվեհամարին, որպեսզի այն ապահով մնա, մինչև Բանկը կարգելափակի իմ քարտը։ Հարցրի՝ ո՞ր քարտիցս են փորձում գումար հափշտակել, ասաց՝ IDBank-ի։ Հարցրի՝ IDBank-ի ո՞ր քարտի, որովհետև մի քանիսն ունեմ։ Լռեց։ Հարցս կրկնեցի, կոպտեց՝ ասելով, թե ինքը փորձում է ինձ օգնել, իսկ ես ավելորդ հարցեր եմ տալիս։ Ամեն դեպքում ասացի, որ բոլոր քարտերս ինձ մոտ են, և երբեք առանց հսկողության չեմ թողել դրանք։ Կրկին կոպտեց, որ ուզում է ինձ փրկել զեղծարարությունից։ Կրկնեցի՝ իմ քարտերն ինձ մոտ են, և ինձ որևէ հաղորդագրություն չի եկել գումարի գանձման փորձի մասին։ Համբերությունը հատեց և անջատեց զանգը։

Իզուր, դեռ երկար ու ջերմ կզրուցեինք․․․»

🐱‍👤 «ԻդրամԲանկի» աշխատակիցը

«Ընկերուհուս հետ էի, երբ նրան Messenger-ով նամակ եկավ։ Ներկայացան՝ Իդրամի աշխատակից են, բայց անձնական օգտահաշվից էին գրում։ Արդեն իսկ տարօրինակ էր։ Սկսեցին հարցեր տալ դրամապանակից վերջին փոխանցումների մասին, իբրև թե ճշտելու համար, թե արդյո՞ք իր կատարած գործարքներն են, թե՞, գուցե, զեղծարարություն է տեղի ունեցել։ Ինչոր պահից ընկերուհուս հեռախոսը վերցրի և սկսեցի իր փոխարեն պատասխանել նամակներին։ Ավելի կոնկրետ՝ սկսեցի ինքս հարցեր տալ, որովհետև ֆինանսական կառույցում եմ աշխատում, և դեպքը շատ նման էր զեղծարարության։ Մի քանի հարցից հետո «Իդրամի աշխատակիցը» շփոթվեց, ու գրեց՝ «Սա մեր բանկի կողմից Ձեր հաշիվների անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են»։ Ի պատասխան՝ գրեցի, որ Իդրամը Բանկ չէ, ինչից հետո մեզ ուղղակի արգելափակեցին։ Ինչ խոսք, տխրեցինք․․․»

💤 Գիշերվա երազ

«Կեսգիշերին արթնացա նրանից, որ Viber-ով անծանոթ համարից էին զանգահարում, ինչոր տղամարդու նկարով։ Շատ արագ ու անհանգիստ էր խոսումասաց, որ ինչոր դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինքն էլ 42․000 դրամ պիտի փոխանցեր դեղի գնման համար, ու սխալմամբ փոխանցել է իմ Իդրամ  դրամապանակին։ Սկզբում շփոթվեցի, հետո զանգին զուգահեռ բացեցի հավելվածս, որ ստուգեմ մուտքերը, ու ոչ մի գումարի մուտք չկար։ Ասացի, որ նման փոխանցում իմ դրամապանակին չի եղել։ Անչափ հուզվեց ու պատմեց իր պատմությունը սկզբից, այս անգամ մի քանի մանրամասնություններ ավելացրեց, փորձեց ավելի համոզիչ խոսել։ Խնդրեց հնարավորության դեպքում այդ պահին իրեն փոխանցել այդ 42․000 դրամը, հետո իմ Իդրամ դրամապանակին կնստի իր փոխանցածը։ Բնականաբար մերժեցի, հետո հարցրի՝ ինչպե՞ս իմացավ իմ հեռախոսահամարը։ Ասաց՝ իբր փոխանցման կտրոնից է հանել։ Բացեցի վերջին փոխանցումներիցս մեկի կտրոնը, տեսա, որ հեռախոսահամարը կտրոնում չի նշվում, անգամ եթե հենց հեռախոսահամարով ես փոխանցումը կատարում։ Անջատեցի զանգն էլ, հեռախոսիս ինտերնետն էլ, որովհետև չէի ուզում երազումս զեղծարարների տեսնել․․․»

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ