OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփում

Մյս 3, 2024 18:58
239

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի ապրիլ ամսվա տվյալները։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 155 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 497․85%-ով:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 23.7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 233%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 85 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 98%-ով:

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26․25%-ով և կազմել է ավելի քան 517 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 5.5 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 405 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 135%-ով և 95%-ով։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 114։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4.2 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 95%-ով: Ապրիլին կնքվել է 44 ռեպո գործարք։

 

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 383 մլն դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 571%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 333 մլրդ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 167 գործարք։