Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

2024 թվականին Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է 14 անգամ

Փտր 28, 2025 17:22
18

Ozon Holdings PLC-ը հրապարակում է ոչ աուդիտային ֆինանսական արդյունքները 2024 թվականի չորրորդ եռամսյակի և ամբողջ տարվա համար։

2024 թվականին շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 64%-ով` հասնելով 12,2 տրիլիոն դրամի։ Համախառն շտկված EBITDA-ն տարվա արդյունքներով դրական է՝ կազմելով ռեկորդային 170,4 մլրդ դրամ։ 2025 թվականի արդյունքներով ընկերությունը սպասում է GMV-ի 30-40% աճ՝ համախառն շտկված EBITDA-ի 297,5-340 մլրդ դրամի շրջանակում։

E-commerce հատվածի եկամուտները 2024 թվականի չորրորդ եռամսյակում աճել են 60%-ով՝ հասնելով 808 մլրդ դրամի, իսկ ամբողջ տարվա կտրվածքով՝ 36%-ով մինչև 2,3 տրիլիոն դրամ։ Շրջանառությունը, ներառյալ ծառայությունները, 2024 թվականին աճել է 64%-ով և գերազանցել 12,2 տրիլիոն դրամը։ Այդ աճը պայմանավորված է վաճառող ձեռնարկատերերի հաջողություններով. Ozon-ի հարթակում նրանց շրջանառությունը 2024 թվականին աճել է 69%-ով, իսկ շուկայի ընդհանուր շրջանառության մեջ նրանց բաժինը հասել է 85,4%-ի։ Հայաստանում Ozon շրջանառությունը 2024 թվականին ավելի քան 14 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Շուկայի ակտիվ վաճառողների թիվը հասել է 600 հազարի, որոնցից ավելի քան 80%-ը գտնվում է Ռուսաստանի շրջաններում։ Հայաստանից վաճառողների թիվը գրեթե 2,5 անգամ աճել է։

Հարթակի և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումների շնորհիվ 2024 թվականին ակտիվ գնորդների թիվը աճել է՝ հասնելով 56,5 միլիոնի (+10,4 մլն գ/գ)։ Հայաստանից գնորդների թիվը 6 անգամ աճել է։ Նրանց հավատարմությունը շարունակում է աճել. յուրաքանչյուր հաճախորդ տարվա ընթացքում Ozon-ում միջինը 26 պատվեր է կատարել։

2024 թվականին ընկերությունը մատակարարել է 1,471 մլրդ պատվեր՝ 52%-ով ավելի, քան նախորդ տարում։ Հայաստանում գնորդների ակտիվությունը ավելի զգալի աճ է գրանցել՝ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում Ozon-ի գնորդները 17,5 անգամ ավելի շատ պատվերներ են կատարել, քան 2023 թվականին։

2024 թվականին Ozon-ն իր պահեստային տարածքներն ավելի քան 1,5 անգամ մեծացրել է։ Ընկերության վերահսկողության տակ գտնվող պահեստային ենթակառուցվածքների ընդհանուր մակերեսը գերազանցել է 3,5 միլիոն քմ-ը։

Ozon-ը 2023 թվականից զարգացնում է լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում։ 2024 թվականի արդյունքներով, ընկերությունն արդեն ունի տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև ակտիվորեն ընդլայնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։

Ozon-ի պատվերների հանձնման կետերի թիվը 2024 թվականի վերջում հասել է 60 հազարի, որոնցից մոտ 25 հազարը գտնվում են 50 հազարից քիչ բնակչությամբ քաղաքներում։

2024 թվականին ամենաարագ աճող ապրանքային կատեգորիան դարձել է հագուստը. այս ոլորտում շրջանառությունը 2024 թվականին աճել է 86%-ով։ Տարվա ընթացքում շուկայի հարթակում հագուստ, կոշիկ և աքսեսուարներ ձեռք բերած գնորդների թիվը հասել է 35,7 միլիոնի։

*Ֆինանսական հաշվետվության ցուցանիշները ներկայացված են դրամով՝ 2024 թվականի միջին փոխարժեքի հիման վրա։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։

Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 56,5 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: