Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները
Չինաստանին Ռուսաստանի վճարումների կեսը կատարվել է միջնորդների միջոցով. Reuters
Alphabet-ը և Microsoft-ի բաժնետոմսերը աճում են առաջին եռամսյակի թիրախները հաղթելուց հետո
Alphabet-ն իր պատմության մեջ առաջին անգամ շահաբաժին կվճարի
Google-ի Gemini ԱԲ-ն արդեն հասանելի է Android-ի հին տարբերակների համար
Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Սառեցված ակտիվների բռնագրավումը չի ազդի ՌԴ ֆինանսական կայունության վրա. Նաբիուլինա
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ I եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով
Իդրամն ու IDBank-ը կմասնակցեն Career City Fest-ին
Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 95 դեպք, արձանագրվել 11 ՃՏՊ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Ճապոնիայի ափերի մոտ անձնակազմով նավ է խորտակվել

Մրտ 22, 2022 11:41
51
ADS

Ճապոնական Կագոսիմա պրեֆեկտուրայի Տանեգասիմա կղզու ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, եւս չորս մարդ՝ անհետ կորել։

Ձկնորսական նավը բռնկվել էր մարտի 21-ի առավոտյան: Նավի վրա գտնվող ութ մարդուց վեցը Ինդոնեզիայի քաղաքացիներ էին։

10 ժամ անց նավը խորտակվել է։ Երեք ինդոնեզացու փրկել է անցնող նավը։ Մեկ մարդու դի հայտնաբերել են առափնյա պահպանության աշխատակիցները:

Եւս չորսի ճակատագիրը դեռ անհայտ է։

Մարտի 21-ին Նոր Զելանդիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 5 մարդ է անհետ կորել։ Նավի վրա կար ընդհանուր 10 մարդ։ Նավը աղետի ազդանշան էր տվել մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարները հինգ մարդ էին հայտնաբերել։ Այժմ նրանց վիճակը որպես կայուն է գնահատվում։

 

Մեկնաբանություն