Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը: Հարցին, թե արդյոք կլինի նաև աջակցություն՝ պայթյունից տուժած տնտեսվարողներին, Զառա Մանուչարյանը տեղեկացրել է, որ այդ հարցը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից դուրս է։
Քննարկվում է Սուրմալուի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Օգս 19, 2022 15:35
90