Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 18.05.24
Team Telecom Armenian վերաբացել է Հայաստանում միակ Կապի թանգարանը
Հնդկաստանն առաջարկում է CBDC, որը կարող է աշխատել անցանց
Բրիտանական Anglo-Asian Mining-ը բանակցում է Ադրբեջանի հետ՝ օկուպացված Արցախում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը շահագործելու համար
CME Group-ը՝ աշխարհի խոշորագույն ֆյուչերսային բորսան, նախատեսում է բիթքոյնով ուղղակի առևտուր սկսել
Ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2383-ից բարձր
Ճապոնական Nikkei 225-ը աճում է 0,54%-ով հասնելով 38730 կետի
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
ՀԳՀՄ 3-րդ արտահերթ համագումար. ընտրվեցին կառույցի նոր նախագահն ու խորհրդի անդամները
Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում
Dell կորպորացիան նախատեսում է թողարկել աննախադեպ ինքնավարությամբ նոութբուքեր
MIT-ի ուսանողները, օգտվելով ETH բլոկչեյնի խոցելիությունից, 12 վայրկյանում $25 մլն են գողացել
Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ, 17.05.24
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով
Ակբա բանկը €50 միլիոն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Առևտրային բանկերը 2024թ.-ի մարտի դրությամբ 5,099 մլրդ-ի վարկեր է տրամադրել
Ներդրումային eqwefy ընկերությունը լիցենզիա է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Չինաստանում զարգանում է մահացած մարդկանց «AI կլոնների» ստեղծման մշակույթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները

Մրտ 11, 2022 00:50
170
ADS

Ակցիայի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց՝ ՀՀ դրամով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդների տոկոսադրույքները:

Ինչպես նշել են բանկում, ավանդների առավելագույն տոկոսային եկամտաբերությունը հասնում է տարեկան 13,49%-ի։

Մինչեւ ապրիլի 10-ը հաճախորդները կարող են ներդնել ՀՀ դրամով «Շահավետ» ավանդը սկսած երեք ամիս ժամկետով՝ տարեկան մինչեւ 13% տոկոսադրույքով: Միջոցները մեկ տարի ժամկետով  ներդնելու դեպքում ավանդի տոկոսային եկամտաբերությունը կկազմի 11,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդի միջոցների համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն:

ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն տոկոսային եկամտաբերությունը երեք ամիս ժամկետով ներդնելու դեպքում կբարձրանա մինչեւ 11,33%: Մեկ տարի ժամկետով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 9,97%: Ավանդի ներդրման նվազագույն գումարը 30 հազ․ ՀՀ դրամ է։ Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են բացել եւ համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Չատ-բանկ DIRECT, Մոբայլ բանկ եւ Վիդեո բանկ հեռահար սպասարկման ծառայությունների միջոցով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները տոկոսագումարների հաշվարկման, վճարման եւ  հաճախորդների հաշիվներից գումարների ելքագրման մասով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։

Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեկնաբանություն