Սոցապնախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսին կատարած անկանխիկ գործարքի դիմաց հետվճարը թոշակառուի քարտին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը: Հաջորդ ամիսներին ևս ծրագիրը կգործի ընթացակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն, այսինքն` յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսի 25-ը։Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացին, որը Հայաստանի տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարի գործարք, հաջորդ ամիս կստանա 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.