Ռուսաստանը բանակցություն է վարում մի քանի երկրում Միր վճարային համակարգի ներդրման առնչությամբ, հայտնել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Չինաստանի, Կուբայի, Մյանմայի, Նիգերիայի և Թաիլանդի հետ բանակցությունները տարբեր փուլերում են։ Միր քարտերն ընդունվում են Թուրքիայում, Վիետնամում, Հայաստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.