Ռուսաստանցի գործարարի մահվան գործով սկանդալ. որն է «Ջերմուկ գրուպ»-ի մեղքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր. դիտեք ABNews.am կայքում
Թրամփի «պաշտոնական» TRUMP մեմ թոքենի գործարկումը վերափոխում է կրիպտո շուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է 17 մլն դրամի վնաս
Bitcoin-ը շարունակում է սահմանել նոր չափանիշներ կրիպտոշուկայում. մանրամասները` ABNews.am կայքում
ՌԵՅ ԴԱԼԻՈ. «Սկզբունքներ». Արմբրոկի հովանավորությամբ՝ 5 մլն օրինակով վաճառված գիրքը հայերենով. դիտեք ABNews.am կայքում
Ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1.6%-ով. Համաշխարհային բանկ
Էլեկտրամեքենաների և հիբրիդային մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում հասել է ռեկորդային 20 %-ի
Ինչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար. ՊԵԿ-ի պարզաբանումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում TikTok-ի արգելքը չեղարկվել է. ինչ է հայտնի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ում աղջիկը սիրահարվել է ChatGPT-ի հետ ստեղծած կերպարին. ինչ է տեղի ունեցել հետո. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես դառնալ ստեղծագործ առաջնորդ. հետևեք այս 8 խորհուրդներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է TikTok-ի դեմ արգելքի որոշումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարկադիր կատարման ծառայությունը 694 մլն-ից ավելի գումար է վերականգնել
Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ներմուծման ոլորտում. 2024թ. հունվար-նոյեմբեր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank. 2024 թվականի ամփոփում. մանրամասները՝ ABNews.am կայքում

Նոր շունչ հայկական տելեկոմում

Մյս 3, 2022 19:46
127
ADS

   Մայիսի 1-ից հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։ Team Telecom Armenia–ն 2020 թվականին ձեռք բերեց  Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և մեկ ու կես տարի առաջ սկսված վերաբրենդավորումն ավարտվեց՝ գլխավոր սպասարկման կենտրոնի բացմամբ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է. «Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մի բրենդ, և անվանվեց թիմ, որը այսօր տելեկոմ շուկայում մեծ քայլեր կանի, և բաժանորդները դրանք շատ շուտով կզգան»։
Team-ի գլխավոր ծրագրերից է տարածաշրջանում եզակի NEXT GENERATION NETWORK-ի կառուցումը, որը թույլ է տալու ունենալ վայրկյանում 25 գիգաբիթ արագությամբ ինտերնետ։ Հայկ Եսայան․
«25 գիգաբիթանոց ցանցը մեզ մոտ արդեն աշխատում է  մի քանի քաղաքներում»։ Հեռախոսներ, ականջակալներ, խելացի տան համար սարքեր․ հաճախորդը Թիմ Տելեկոմ Արմենիայի 78 սրահներում կկարողանա գտնել այս ամենը, նաև բաժանորդագրվել ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններին։
Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն ասում է`
«Ունենք Team pay-ը, որը մարդկանց առաջակում է վճարումներ անել արդեն մեր կազմակերպության միջոցով»։
Թիմը հենց ազատության մասին է,– ասում է նա։ Սպասարկման սրահում այցելուն կկարողանա մոտիկից ծանոթանալ ներկայացրած տեսականուն։
«Սարքավորումները բացված վիճակում դրված են, հաճախորդը կարող է մոտենալ, շոշափել, և ուսումնասիրել դրանք»,- հավելեց նա:
Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանից դուրս։ Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ Հայաստանը դառնում է նաև ինտերնետ արտահանող երկիր և կապ կտրամադրի Մերձավոր Արևելքի մի քանի երկրի։