Մեծ Բրիտանիայում թափ է հավաքում էլեկտրաէներգիայի առավելագույն գնի բարձրացման դեմ շարժումը, որը ստացել է Don’t Pay Մի վճարիր անվանումը. տասնյակ հազարավոր մարդիկ նշում են, որ չեն պատրաստվում վճարել էլեկտրաէներգիայի հաշիվները: Cornwall Insight խորհրդատվական ընկերությունն իր հերթին զգուշացրել է, որ հունվարին առավելագույն գինը կարող է գերազանցել 4,2 հազար ֆունտ ստերլինգը։ Սա նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն էլեկտրաէներգիայի համար կվճարի ոչ թե ամսական 164 ֆունտ, ինչպես հիմա է, այլ՝ 355։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.