ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
Apple-ը գեներատիվ AI-ի ֆունկցիոնալը iPhone-ում ինտեգրելու համար բանակցում է OpenAI-ի հետ
2024թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 2.7 անգամ
Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 25 միավոր անշարժ գույք և շուրջ 35 միլիարդ դրամ
2024-ին Հայաստանում կարմրուկի 362 դեպք է գրանցվել
Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն
Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Գործադիր տնօրենին
Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով
Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է 5.4%-ով
Կայացել են 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքների արտահանումը 10 տարում 35 անգամ մեծացրել է
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 մլրդ դրամ
Apple Vision Pro-ի գինը երկրորդական շուկայում նվազում է. այն արդեն 30-40%-ով ցածր է պաշտոնականից
ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհի ամենամեծ 3D տպիչը․ այն 29 մետրանոց կոնստրուկցիաներ է տպում
Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 29.04.24

Մինչև բնակելի տան կառուցման ավարտը հնարավոր կլինի օգտվել եկամտահարկի վերադարձից

Մրտ 7, 2022 13:19
189
ADS

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում գործում է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս առաջնային շուկայում, այսինքն՝ անմիջապես կառուցապատողից, բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին:

Ըստ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի, մի կողմից քաղաքացիներին, մյուս կողմից՝ կառուցապատողներին է լավ հնարավորություն տալիս:

Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնողներին՝ մինչև ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել և հիփոթեքային վարկ ստանալով՝ դիմել նաև եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար:

Խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող բազմաբնակարան շենքից» ձևակերպումը այս մեխանիզմից ինքնաբերաբար դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները:

«Մեզ այս խնդրի մասին մի շարք կառուցապատողներ տեղեկացրել էին, հատկապես այն փոփոխությունից հետո, երբ մենք Երևանում սահմանափակեցինք եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը ու շեշտը դրեցինք մարզերի վրա:

Իսկ մարզերում հիմնականում կառուցվում են բնակելի տներ, այս գնման իրավունքի ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է մարզային համաչափ զարգացման տեսանկյունից: «Բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու» ձևակերպմանն ավելացրել ենք նաև «Բնակելի տուն» հասկացությունը:

Օրենքի ընդունումը թույլ կտա բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր ու սկսել այս ամբողջ գործընթացը»,- ասաց Թունյանը:

Թունյանը նաև մանրամասնեց՝ եկամտային հարկի վերադարձը հիմա էլ է աշխատում բազմաբնակարան շենքերի ու բնակելի տների դեպքում: «Բայց տարբերությունը հետևյալն է. բազմաբնակարան շենքերի դեպքում կարող էր ամբողջ պրոցեսն սկսվել մինչև տունն ավարտին հասցնելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը հասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն կսկսվեր պրոցեսը: Մենք ժամանակային խնդիր էր լուծվում կառուցապատողների համար»,- ասաց Թունյանը:

Աղբյուրը՝ www.1lurer.am

Մեկնաբանություն