Մեկնարկում է միս—մսեղիքի սպանդանոցային ծագման վերահսկողությունը խստացնելու հերթական փուլը: Աշխատանքային հանդիպմանը, որին մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարը քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրներ: Սպանդանոցայն գործ ձեռնարկած տնտեսվարողները մտահոգություն են հայտնել, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառելու համար շատ հաճախ կեղծում են սպանդանոցային մորթն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականը: Ինչի դեմ միայն ՍԱՏՄ ջանքերը բավարար չեն, եթե իրավական որոշակի կարգավորումներ չլինեն: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ նախատեսվում է օրենսդրության փոփոխություն, որը կենդանու մորթի և միս—մսեղիքի իրացումը կդարձնի ավելի վերահսկելի ու թափանցիկ:
Մեկնարկում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերահսկողությունը խստացնելու հերթական փուլը
Օգս 3, 2022 14:51
85