ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը գրել է, որ հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով, օրինակ՝ արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում 2021-ի առաջին կիսամյակի համեմատ, Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 44%-ով, ծառայություններ՝ +26,9%, Շինարարություն՝ +12,7%, Առևտուր՝ +10,7%-ով: Այս ամենը նպաստել է տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշին: Փոխարենը Գյուղատնտեսությունը նվազել է՝ -5,5%։
Հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով. Գևորգ Պապոյան
Հլս 25, 2022 15:31
76