Արտերկրից շարունակվում է աննախադեպ ծավալի գումարների հոսքը դեպի Հայաստան՝ ֆիզիկական անձանց հաշիվներին: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալով՝ հունիսին քաղաքացիների հաշվին փոխանցվել է՝ 597 մլն 786 հազար դոլար: Սա 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, իսկ մինչև այս ռեկորդային համարվող ընթացիկ տարվա մայիսի համեմատ շատ է ավելի քան 185 մլն դոլարով: Գումարի գերակշիռը մասը՝ 452 մլն դոլարը, փոխանցվել է Ռուսաստանից , 62 մլն դոլարը՝ Միացյալ Նահանգներից, մնացածը՝ այլ երկրներից: Մասնագետների գնահատմամբ՝ սրան նպաստել է մի քանի գործոն՝ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիներն են գումար ստանում, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն են փոխանցում կատարում մեր երկիր, որոշ բիզնեսներ իրենց միջոցները տեղափոխում են Հայաստան: Ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին 6 ամսում արտերկրից ֆիզիկական անձանց հաշվին փոխանցվել է 1 մլրդ 870 մլն դոլար: Մասնագետները վստահ են՝ առաջիկա ամիսներին բարձր տեմպը կպահպանվի:
Հունիսին արտերկրից Հայաստան է փոխանցվել 3 անգամ ավելի շատ փող, քան նախորդ տարվա նույն ամսին
Օգս 8, 2022 15:08
170