Բուսական յուղերի եւ հացահատիկի գների անկումը հանգեցրել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների գնային ինդեքսի միջին արժեքի նվազմանը։ Պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին կազմել է միջինը 140,9 միավոր, որը հունիսի ցուցանիշից ցածր 8,6%-ով՝ ազդարարելով հինգերորդ անընդմեջ ամսական կտրվածքով անկումը եւ հասնելով այս տարվա սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։ Բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիսին նվազել է 19,2%-ով՝ հունիս ամսվա համեմատ իջնելով տասնամսյա ամենացածր մակարդակին։ Շաքարի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 3,8%-ով, կաթնամթերքինը՝ 2,5%-ով, մսինը՝ 0,5%-ով։
Հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գները նվազել են
Օգս 8, 2022 15:05
226