ՀԿԵ միջազգային հաղորդակցությունը աճում է Հարավկովկասյան երկաթուղին ամառային սեզոնի առաջին ամսվա ընթացքում փոխադրել է 7007 ուղևոր: Որը կրկնակի անգամ ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից: Փոխադրված ուղևորներից 3832-ը օգտվել են Բաթումիի միջազգային գնացքի ծառայությունից, 3175-ը` Թբիլիսիից: Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների հարմարավետության համար այս տարի գործում է երկու առանձին գնացք` Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը, որն իրականացվում է շաբաթական հինգ օր և Երևան-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումը, այն գործում է շաբաթական երկու օր:
ՀԿԵ միջազգային հաղորդակցությունը աճում է
Հլս 19, 2022 14:42
136