Ապրիլ ամսին ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան ժամանել են Ռուսաստանից
AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը
Հայաստանում հունվար–մարտին մահացել է 7 104 մարդ, աճը կազմել է 4,9%
ԱՄՀ-ն 2017-ից ի վեր ԱՄՆ ներմուծման մեջ Չինաստանի մասնաբաժնի նվազում է արձանագրել
Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
Ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024 թվականի ապրիլին. կարդացեք ABnews.am կայքում
OpenAI-ն կթողարկի արհեստական բանականությամբ ստեղծված նկարը նույնականացնող գործիք
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Reuters. Կարգավորիչը պահանջել է բացատրել ԱՄՆ-ից 2 միլիոն Tesla ավտոմեքենաների հետկանչման մասին տեղեկատվությունը
2023 թվականին Հայաստանում ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 170 ԱՄՆ դոլար
2024թ. հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 524.98 մլրդ դրամ
Pencil Pro-ն կարող է ներկայացվել այսօր. ստիլուսն արդեն հայտնվել է Apple-ի կայքում
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
ՎԶԵԲ-ը Հայաստանում 210 ծրագրերի շրջանակում ներդրել է 2,5 միլիարդ եվրո․ բանկի նախագահ
ՎԶԵԲ–ը 2024թ․–ին Հայաստանում տնտեսական աճն ակնկալում է 5% և մոտ նույնքան էլ՝ շուրջ 5%՝ 2025թ․–ին
Ուկրաինայի Ազգային բանկը էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճ է կանխատեսել
Գիտնականները ստեղծել են էներգաանկախ հիշողություն, որը չի վնասվում մինչև 600 աստիճան տաքանալիս
Բրիտանացի մոտ 270 հազար զինծառայող ենթարկվել է կիբերհարձակման Չինաստանի կողմից․ The Times
ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների

Թռչող ավտոմեքենայից մինչև Lamborghini-ի 3 նոր մեքենաներ

Օգս 4, 2022 19:42
159
ADS

 Samsung-ի օգտատերերը, հեռախոսը նորոգելիս, այլեւս չեն ջնջի տվյալները

Գրեթե բոլորը հեռախոսը նորոգելու համար սպասարկման կենտրոն տանելիս զրոյացնում էին տվյալներըլը: Ինչը պայմանավորված է անձնական տվյալների արտահոսքի վտանգով: Սա ստեղծում է լրացուցիչ դժվարություն, սկզբում տվյալների կրկնօրինակում եւ այնուհետև վերականգնում: Samsung-ը ներկայացրել է այդ խնդրի լուծումը՝ Repair Mode: Դա անելու համար կարգավորումներում պետք է անցնել Մարտկոցի եւ սարքի խնամք բաժին: Այն ակտիվացնելուց հետո հեռախոսը կվերագործարկվի: Ռեժիմը կթաքցնի բոլոր անձնական տվյալները, ներառյալ լուսանկարները, հաղորդագրությունները, հաշիվները եւ նույնիսկ հավելվածները:նորոգումն ավարտվելուց եւ հեռախոսը ստանալուց հետո պետք է անջատել վերականգնման ռեժիմը, գործածելով մատնահետքը կամ կողպեքը: Բոլոր պարամետրերը, որոնք մասնագետը փոխել է նորոգման ընթացքում, նույնպես կվերականգնվեն:

Ավստրալիայում դատարանը Samsung-ին պարտավորեցրել է տուգանք վճարել

Իսկ Ավստրալիայում դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 14 միլիոն ավստրալական դոլար տուգանք վճարել որոշ սմարթֆոնների ջրակայունության մասին մոլորության մեջ գցող գովազդի համար: Դատավորը 30 օր է տվել տուգանքը վճարելու համար: Samsung-ը նաեւ պարտավոր է 200 000 ավստրալական դոլար վճարել Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների հանձնաժողովի ծախսերի համար, որը չորս տարի առաջ հետաքննություն է սկսել հեռախոսների գործով:Samsung-ը խոստովանել է, որ 2016-2018 թվականներին ինը գովազդում ներկայացրել է կեղծ եւ ապակողմնորոշիչ պնդում Galaxy սմարթֆոնների յոթ մոդելների ջրակայունության վերաբերյալ: Ապակողմնորոշիչ գովազդում ասվել է, որ հեռախոսներն անջրանցիկ են եւ դրանք կարելի է գործածել լողավազաններում ու ծովի ջրում:

Հիտլերի ձեռքի ժամացույցը վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով

Մերիլենդում աճուրդի ժամանակ Հիտլերի ձեռքի ժամացույցը վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով: Գումարը, որի դիմաց լոտը վաճառվել է, պարզվել է, որ զգալիորեն ցածր է եղել մեկնարկային գնից. աքսեսուարի համար ակնկալում էին ստանալ 2-4 միլիոն դոլար: Աճուրդի ժամանակ վաճառվել է նաեւ նացիստական ժամանակաշրջանի մի քանի այլ արտեֆակտ: Կայսերական արծվի համար վճարվել է 200 հազար դոլար: Աճուրդի տան տվյալով? ժամացույցը Հիտլերին նվիրել են 1933 թվականին Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամները: Ժամաացույցը հայնաբերվել է 1945 թվականի մայիսի 4-ին Բեռլինում: Հիտլերի ինքնասպանությունից չորս օր անց: Այն գտել է ֆրանսիացի զինվորը, որի մոտ մնացել է ժամացույցը տասնամյակներ շարունակ:

 Mercedes-AMG ապրանքանիշը թողարկել է գրասենյակային աթոռ

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն բաժանվել իրենց սիրելի մեքենայից աշխատանքային օրվա ընթացքում, Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է ֆիրմային գրասենյակային աթոռ: Գրասենյակային աթոռն ունի բարձր մեջք, ընդգծված կողային ամրակներ եւ երկարացված բարձիկ: Ավտոմեքենայի նստատեղերի նմանությունն ամբողջացնելու համար աթոռն ունի ամրագոտիների անցքեր եւ լոգո: Mercedes-AMG նոր գրասենյակային աթոռի արժեքը 3500 եվրո է:

Land Cruiser 70 Toyota Motor ընկերությունը դադարեցրել է ամենագնացի պատվերների ընդունումը

Ճապոնական Toyota Motor ընկերությունը դադարեցրել է Land Cruiser 70 ամենագնացի պատվերների ընդունումը: Մոդելն արտադրվում է 1984 թվականից։ Ընկերության պատվերների ընդունումը դադարեցնելու հիմնական պատճառն ավտոմեքենայի հավաքման համար էլեկտրոնային բաղադրիչների բացակայությունն է։ Բացի այդ, այս մոդելի մեծ պահանջարկ կա. ավելի վաղ պատվիրված ավտոմեքենային սպասել կպահանջվի 3-ից 14 ամիս ։Land Cruiser 70-ի թափքի տարբերակների շարքն այժմ ներառում է հինգդռնանի ամենագնաց, մեկ եւ երկու շարքով խցիկներով բեռնատար, նաեւ՝ երեքդռնանի ֆուրգոն ։ Մոդիֆիկացիայից կախված՝ մոդելը համալրված է 228 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով կամ 205 ձիաուժ հզորությամբ տուրբոդիզելային ուժային ագրեգատով։ Փոխանցման տուփը հինգաստիճան մեխանիկա է։

Samson Air ընկերությունը ստեղծել է Switchblade թռչող ավտոմեքենան

Կարմիր թռչող մեքենան՝ Ferrari-ի ոճով, շուտով կարող է դառնալ յուրաքանչյուր ուղեւորի երազանքը: Samson Air ընկերության Switchblade մոդելը 14 տարվա մշակման արդյունք է եւ այժմ պատրաստ է փորձարկումների հաջորդ շարքին: ԱՄՆ Օրեգոնի նահանգում ստեղծված մեքենան պատրաստվում է ճանապարհային փորձարկումների: Նորարարական տրանսպորտային միջոցը մշակվել է՝ հաշվի առնելով շքեղ մեքենայի բոլոր հարմարությունները, ներառյալ հիբրիդային էլեկտրական համակարգը, օդում սահուն տեղաշարժի համար: Երբ այն վայրէջք է կատարում, նրա թեւերը ծալվում են մեքենայի կողքերի վրա: Մինչեւ երկու մարդու համար նախատեսված Switchblade-ի բարձրությունը կարող է հասնել մինչեւ 16 000 ֆուտի, 160 մղոն/ժ արագության դեպքում: Թեւերը թույլ են տալիս օդանավին գետնից դեպի օդ սահուն անցում կատարել: Երբ Switchblade-ը հայտնվի շուկայում, դրա մանրածախ գինը կկազմի 170 000 դոլար:

Lamborghini-ն 2022-ին կներկայացնի 3 նորույթ

Lamborghini մեքենաշինական ընկերությունը նախապատրաստում է երեք նոր արտադրանք, որոնք կներկայացվեն մինչև այս տարվա վերջ: Իտալական ավտոարտադրողի տվյալներով՝ պատրաստվում է Urus քրոսովերի երկու տարբերակ և Huracan կուպեի մեկ մոդիֆիկացիա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին Lamborghini-ն սահմանել է վաճառքի երկու ռեկորդ ՝ Urus-ը ռեկորդ է սահմանել վաճառքի արագությամբ, իսկ Huracan-ը դարձել է ամենազանգվածային սպորտային մեքենան ապրանքանիշի պատմության մեջ:

ՌԴ-ից հեռանալու պատճառով 2-րդ եռամսյակում Mastercard-ը կրել է $26 միլիոն վնաս

Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու պատճառով երկրորդ եռամսյակում Mastercard-ի կրած վնասը մինչեւ հարկումը կազմել է $26 միլիոն: Ընդհանուր ծախսերը կազմել են $33 միլիոն, որոնք հիմնականում կապված են աշխատակիցների վրա լրացուցիչ ծախսերի հետ: Այդ ծախսերի մի մասը փոխհատուցվել է $6 միլիոն շահույթով: Ռուսաստանից հեռանալու պատճառով առաջին եռամսյակում Mastercard-ը մինչեւ հարկումը կորցրել էր $4 միլիոն: Ընկերության ծախսերի մեծ մասը կապված է եղել պատժամիջոցների ենթարկված հաճախորդների միջոցների մնացորդների պահուստների հետ: Ընկերությունը կանխատեսում է, որ Ռուսաստանից հեռանալու հետ կապված Mastercard-ի կորուստը այս տարվա ընթացքում կարող է կազմել $37 միլիոն:

Տիմատին պաշտոնապես ձեռք է բերել Ռուսաստանում Starbucks-ի բոլոր ակտիվները

Երգիչ և բիզնեսմեն Տիմատին հայտարարել է, որ ձեռք է բերել Ռուսաստանում ամերիկյան Starbucks-ի բոլոր ակտիվները: Թիմն աշխատում է նոր անվանման վրա: Տիմատին նշել է, որ առաջին սրճարանների բացումը տեղի կունենա օգոստոսին: Նոր սեփականատերը կոչ է արել մեծ ռեբրենդինգի չսպասել, բայց ռուսներին հրավիրել է մասնակցել նոր անվանման և տարբերանշանի դիզայնի մշակմանը: Նշենք, որ մարտին Starbucks-ը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, այն ժամանակ երկրում գործում էր ցանցի՝ հարյուրից ավելի հաստատություն:

Մեկնաբանություն