Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, ըստ որի` թերլիցքավորող գազալցակայանը կտուգանվի:
Ըստ նախագծի հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ գրառմամբ ցուցանակ: Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը? տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.