e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/05/24
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել
Գյումրիում անց է կացվում «Gyumri Game Conference» խաղային կոնֆերանսը
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ

«ԵՄ-ն պետք է ամբողջությամբ ազատվի ՌԴ-ից գազի, նավթի եւ ածխի կախվածությունից»

Մրտ 7, 2022 13:43
52
ADS

Եվրամիությունը (ԵՄ) պետք է ամբողջությամբ ազատվի Ռուսաստանից եկող գազի, նավթի եւ ածխի կախվածությունից՝ դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության եւ էներգետիկ անցման միջոցով, նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Էներգիան շարունակում է մնալ կրիտիկական խնդիրներից մեկը։ ԵՄ-ն պետք է ազատվի ռուսաստանյան նավթի, գազի եւ ածխի կախվածությունից։ Դրա համար մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ավելի լավ արդյունքների հասնենք էներգաարդյունավետության հարցում եւ պետք է զանգվածաբար ներդրումներ կատարենք վերականգնվող էներգիայի աղբյուրներում»,- Ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ԵՀ ղեկավարը նշել է, որ Եվրամիությունը պետք է օգնի սպառողներին, ովքեր լուրջ խնդիրներ են ունենում 2021-2022թթ․ Եվրոպայում ածխաջրածինների գների բազմակի բարձրացման պատճառով։ Նրա խոսքով՝ այս թեման կդառնա առանցքայիններից մեկը մարտի 10-11-ը Վերսալում (Ֆրանսիա) կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Banks.am-ը հիշեցնում է, որ մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Եվրոպային կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով նավթի եւ գազի ոլորտները: «Մենք պետք է ավելին անենք, հատկապես ուշադրություն դարձնենք նավթային եւ գազային ոլորտներին՝ ինչպես կարող ենք նվազեցնել ամբողջ Եվրոպայում կախվածությունը ռուսաստանյան գազից»,- նշել էր նա։

Մեկնաբանություն