Դոյչե տելեկոմ ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ հյուրընկալվել է Արդյունաբերողների եւ գործարարների միությունում: Նշվում է, որ ընկերությունը մտադիր է աշխատանք ծավալել նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Գործարարները հյուրերին ծանոթացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին եւ առանձնահատկություններին։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.