Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով կա 5 զոհ և 9 տուժած. ՆԳՆ (22:30)
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 27/04/24
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար
2001թ. ապրիլի 27-ին «Հրազդանցեմենտ» ՓԲԸ-ն վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությանը 415 մլն դրամով
1992թ. ապրիլի 27-ին Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում
Ժամանակակից հայկական բիզնեսի 7 կարևոր կանոնները կարդացեք abnews.am կայքում
Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները

Գարեջրով մարզակոշիկների, անտեսանելի տեսախցիկով սմարթֆոնի, YouTube-ի նոր` zoom գործառույթի մասին և ոչ միայն

Օգս 12, 2022 13:34
95
ADS

Սեպտեմբերյան շնորհանդես

Apple-ը iPhone 14-ը ուղիղ եթերում չի ներկայացնի

Apple ընկերությունն սկսել է տեսագրել իր սեպտեմբերյան շնորհանդեսը, որում կներկայացնի iPhone 14-ը, Apple Watch Series 8 խելացի ժամացույցը եւ ապրանքանիշի այլ նորամուծություններ: Bloomberg-ը հայտնում է, որ նախապատվությունը տրվել է նախապես ձայնագրված տեսանյութին: Apple-ն այս տարի աշնանը նախատեսել է նախորդ տարիների նման միանգամից երկու միջոցառում Սեպտեմբերյան շնորհանդեսը կկենտրոնանա iPhone-ի եւ Apple Watch-ի վրա, իսկ հոկտեմբերի երկրորդ միջոցառումը Mac-ի եւ iPad-ի վրա:

Ֆիքսված գին

Apple-ը մտադիր չէ թանկացնել iPhone 14-ի բազային մոդելի գինը

Ի դեպ MacRumors պարբերականը տեղեկացնում է, որ iPhone 14-ի բազային մոդելը կգնահատվի 799 դոլար: Ընկերությունը որոշել է չթանկացնել մեկնարկային գինը: Հիշեցնեմ, որ iPhone 12-ը նույնպես գնահատվել էր 799 դոլար: Լրատվամիջոցի աշխատակիցները սարքի արժեքը նշելիս հղում են կատարել կորեական Naver բլոգի հեղինակների հաշվետվությանը, որոնք վստահ են, որ Apple-ը չի պատրաստվում բարձրացնել սմարթֆոնի գինը: Համաձայն ինսայդերների ձեռք բերած տեղեկության՝ iPhone 14-ի արժեքը կսկսվի 799 դոլարից. Մասնագետները նշել են, որ ամերիկյան ընկերությունն այդ կերպ մտադիր է ավելացնել վաճառքը եւ ծածկել պահանջարկի նվազումը: սմարթֆոնների գլոբալ շուկայի տեմպի դանդաղման ֆոնին:

Թանկացում

Samsung-ի ծալովի սմարթֆոնը կթանկանա

OnLinks մականունով ինսայդերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ գաղտնազերծել է Samsung ապրանքանիշի օգոստոսին ներկայացվելիք ապրանքների արժեքները: Ըստ աղբյուրի սմարթֆոններն ու խելացի ժամացույցները ավելի թանկ կլինեն, քան առկա սերիայի սարքերը։ Այսպիսով, Galaxy Z Fold 4 ծալովի հեռախոսի արժեքը 256 գիգաբայթ հզորությամբ տարբերակի համար կլինի 1799 եվրո, 512 գիգաբայթ հզորությամբ տարբերակը՝ 1919 եվրո։ Հեղինակը նկատել է, որ Samsung-ը թանկացրել է ծալովի դիսփլեյով գաջեթները։ Օրինակ՝ Galaxy Z Flip 4-ը 70 եվրոյով ավելի թանկ կլինի, քան Galaxy Z Flip 3-ը։ Իսկ Galaxy Watch 5 սմարթ ժամացույցը կարժենա 299 եվրո, ներկառուցված SIM քարտով տարբերակը՝ 349 եվրո։

Unpacked 2022 Samsung-ը ներկայացրել է երկու նոր ծալվող հեռախոս

Samsung-ն անցկացրել է Unpacked 2022-ի շնորհանդեսը։ Ընկերությունը ներկայացրել է Galaxy Z Flip 4, Galaxy Z Fold 4 ծալովի հեռախոսները: Բոլոր սարքերի վաճառքը կսկսվի օգոստոսի 26-ին, մինչև այդ ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։ Galaxy Z Fold4 սմարթֆոնն աշխատում է Android 12L օպերացիոն համակարգով, որը նախատեսված է պլանշետների եւ ծալովի սարքերի համար: Այս տարբերակի հավելվածները տարբերվում են ստանդարտներից. օրինակ՝ TikTok-ում կարող եք մեկնաբանությունները կարդալ տեսանյութը դիտելու ընթացքում: Նոր ինտերֆեյսն օգտակար կլինի ոչ միայն ժամանցի համար։ Բարելավված բազմաէկրան ռեժիմը եւ նախընտրած հավելվածներով դոկը հեշտացնում են էլ. փոստի եւ գրասենյակային հավելվածների հետ աշխատանքը: 4400 մԱժ մարտկոցն ապահովում է 25 Վտ արագ լարային լիցքավորում՝ 15 Վտ առավելագույն հզորությամբ անլար եղանակով: Անջրանցիկ ստանդարտը IP68 է: Galaxy Z Fold5-ն օգոստոսի 26-ից հասանելի կլինի բեժ, մոխրագույն եւ սեւ գույներով՝ սկսած 1799 դոլարից:

Անտեսանելի տեսախցիկ

Huawei-ը ցուցադրել է անտեսանելի տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը

Huawei ընկերությունը նախատեսում է թողարկել անտեսանելի տեսախցիկով սմարթֆոն: MyDrivers պորտալը նշում է, որ սարքի տեսախցիկը տեղադրված է լինելու էկրանի տակ: Նոր գաջեթի մասին եզրակացությունն արվել է Huawei HarmonyOS 3.0 օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման մասին գովազդից հետո? Տեսանյութում ներկայացված է անհայտ սմարթֆոն,առանց առջեւի տեսախցիկի կտրվածքների: Արտաքնապես այն նման է այս տարվա սկզբին ներկայացված Huawei P50 Pocket-ին: Էկրանի տակ գտնվող տեսախցիկի տեխնոլոգիան վերացնում է առանձին կտրվածքի անհրաժեշտությունը, քանի որ ոսպնյակը գտնվում է էկրանի տակ: Երբ օգտատերը պետք է լուսանկարի, տեսախցիկի վերեւում գտնվող էկրանը դառնում է թափանցիկ՝թույլ տալով օգտատիրոջը նկարել: Որոշ այլ ընկերություններ արդեն կիրառել են նման տեսախցիկներ, սակայն Huawei-ի շարքում նման սմարթֆոն դեռեւս չկա:

Նորույթ

YouTube-ը ունի նոր` zoom գործառույթ

YouTube-ի ադմինիստրացիան սկսել է իրականացնել նոր գործառույթի թեստավորում, որն արդեն հասանելի է դարձել Պրեմիում բաժանորդագրություն ունեցող օգտատերերին: Տեսանյութը ամբողջական էկրանով ընդլայնելու փոխարեն YouTube Premium-ի օգտատերերը կկարողանան մատների օգնությամբ «ձգելե տեսանյութը? ցանկալի հատվածը մեծացնելու համար: Android սմարթֆոններով պրեմիում անդամները արդեն իսկ կարող են փորձել նոր գործառույթը: Գործառույթը փորձարկվելու է միայն մինչեւ սեպտեմբերի 1-ը. այդ ժամանակահատվածը YouTube-ի ադմինիստրացիայի համար բավարար կլինի գնահատելու նորւյթի արձագանքները: Բոլոր մյուս օգտատերերի համար գործառույթի իրականացման ժամկետը դեռեւս չի հայտարարվել:

Արբիտրաժի նոր ծառայության

Wildberries-ը կգործարկի կեղծիքներից պաշտպանվելու ծառայություն

Wildberries-ը հայտարարեց թվային արբիտրաժի նոր ծառայության գործարկման մասին, որը հեղինակային իրավունքի սեփականատերերին և գնորդներին կպաշտպանի հնարավոր կեղծիքից: Նոր ծառայության շնորհիվ հեղինակային իրավունքի սեփականատերը կկարողանա անմիջականորեն շփվել այլ վաճառողների հետ: Այսպիսով, նա կկարողանա պաշտոնական բողոքարկում ստեղծել իր մտավոր սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ ենթադրության դեպքում և ինքնուրույն իրականացնել սեփականության իրավունքի փաստաթղթերի ստուգում: Ապրանքները կվերացվեն առցանց խանութի ցուցափեղկից, եթե տիտղոսային փաստաթղթերը չտրամադրվեն, նաև, եթե դրանք հուսալի չեն: Այն նաև նախատեսում է վաճառողի հետ գործակցության ամբողջական կասեցում:

Պատժամիջոցների հետևանքները

Siemens Energy-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Siemens Energy-ն կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում: Ընկերությունն արդեն սկսել է երկրում բիզնեսի վերակազմավորման գործընթաց, որը նախատեսում է ավարտել մինչև 2022 թվականի վերջ: Siemens-ն ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցները սկսել են էական ազդեցություն ունենալ Ռուսաստանում բիզնես գործունեության վրա, ուստի նպատակահարմար չէ շարունակել աշխատանքը երկրում: Ըստ կանխատեսումների ֆինանսական տարվա վերջում ընկերությունը պատրաստվում է կորցնել մոտ 400 միլիոն եվրո եկամուտ Ռուսաստանի հետ կապված գործառնություններից:

Բողոք ընդդեմ Tesla-ի

Ընկերությանը կարող են արգելել վաճառք իրականացնել Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարչությունը բողոք է ներկայացրել Վարչական լսումների գրասենյակ ընդդեմ Tesla-ի էլեկտրական մեքենաների ինքնավար վարման համակարգի սխալ գովազդի համար: Գերատեսչությունը ներկայացնող իրավաբանները կարծում են, որ գովազդային նյութերում ընկերության կողմից օգտագործվող ավտոպիլոտ եւ լիովին ինքնավար վարում բառն ու արտահայտությունը մոլորեցնում են պոտենցիալ գնորդներին եւ տալիս նրանց անվտանգության մասին կեղծ պատկերացում:Հայտարարության մեջ DMW-ն Tesla-ին խնդրում է փոխել վերը նշված հատկանիշների նկարագրությունը՝ Կալիֆոռնիայում էլեկտրական մեքենաների գովազդի եւ վաճառքի ժամանակ: Tesla-ն 15 օր ունի իր իրավունքները դատարանում պաշտպանելու համար? Ընկերությունը դեռ չի մեկնաբանել վիճակը:

Խոշոր հետկանչ

Ferrari-ին հետ է կանչում 23 555 մեքենա

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ 23 555 մեքենաների սեփականատերերը ստիպված կլինեն ստուգման տանել իրենց փոխադրամիջոցները: Սա իտալական ընկերության պատմության մեջ ամենախոշոր հետկանչներից մեկն է: ԻսկՀետկանչման պատճառը լուրջ է, արգելակները կարող են խափանվել արգելակային հեղուկի արտահոսքի պատճառով. հատկանշական է, 2021 թվականի հոկտեմբերին նույն խնդրի պատճառով Ferrari-ն արդեն հետ էր կանչել 10000 մեքենա: Նոր հետկանչը ներառում է մոդելների լայն տեսականի, որոնք արտադրվել են 2005 թվականից:

Stars Starbucks-ի նոր սեփականատերը բացահայտել է ցանցի անվանումների տարբերակները

Starbucks-ի ռուսաստանյան սուրճի ցանցի անվանման համար քննարկվում է երկու տարբերակ ՝ Starbox-ը և Stars-ը: Նոր սեփականատեր Անտոն Պինսկինը նշել է, որ առաջին կետերի բացումը տեղի կունենա օգոստոսին: Որոշ ժամանակ անց Տիմատին ռուսներին հրավիրել է մասնակցելու նոր անվան և տարբերանշանի դիզայնի մշակմանը: Նա ընդգծել է, որ դրանցից լավագույնները մինչև սեպտեմբեր կզարդարեն սրճարանների ավելի քան երկու հարյուր հասցեներ: Նոր սեփականատերերը իրավունք են ստացել վարձակալության հանձնել ցանցի բոլոր 130 տարածքները, որտեղ աշխատում է մոտ 2000 մարդ: Գործարարներն արդեն պատկանում են Redbox ասիական ռեստորանային ցանցին, և նրանք միասին զարգացնում են Մոսկվայի նոր Loona ռեստորանը:

Bela-Cola ՌԴ-ն ծրագրում է Coca-Cola-ն փոխարինել բելառուսական գազավորված ըմպելիքով

Ռուսաստանը նախատեսվում է Coca-Cola-ի արտադրանքը փոխարինել բելառուսական Bela-Cola գազավորված ըմպելիքով: հայտարարվել է բելառուսական STV հեռուստաալիքի եթերում: Արդեն ստորագրվել է հուշագիր նորարարության ոլորտում գործարար կապերի ընդլայնման վերաբերյալ: Նշվում է, որ խմիչքի արտադրության տեխնոլոգիան պահպանվել է, ու բելառուսական տարբերակը չպետք է զիջի օրիգինալին: Հիշեցնեմ, որ Coca-Cola հունիսին հայտարարել էր Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու իր որոշման մասին դադարեցնելով համանուն խմիչքների վաճառքը եւս:

Արտասովոր կոշիկներ

Heineken ընկերությունը թողարկել է մարզակոշիկներ, որոնց ներբանի մեջ գարեջուր կա

Heineken գարեջրագործական ընկերությունը ներկայացրել է յուրատեսակ մարզակոշիկներ Heinekicks, որոնց ներբանի մեջ գարեջուր կա: Մարզակոշիկների արտասովոր մոդելը Heineken ընկերության եւ դիզայներ Դոմինիկ Չամբրոնեի գործակցության արդյունքն է: Մարզակոշիկների ներբաններում հատուկ ներարկչի օգնությամբ գարեջուր է լցվել, որը, մարզակոշիկները ստեղծողների խոսքով, կընդգծի փափկության զգացողությունը քայլելիս, Մոդելի առանձին տարր է դարձել շշերի համար նախատեսված բացիչը, որը հարմարեցված է մարզակոշիկների լեզվակում: Արտասովոր մարզակոշիկները ներկայացված են Heineken-ի ֆիրմային գույներով կանաչ, արծաթագույն եւ կարմիր: Նորույթը, որն արտադրվել է սահմանափակ 32 զույգ քանակությամբ, վաճառքի կհանվի Սինգապուրում օգոստոսին:

Մեկնաբանություն